|
ՆԱԽԱԳԻԾ
|
27 օգոստոսի 2025 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ 14 և 16 ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ 09․08․2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 58/1 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19 մարտ 2015 թվականի N 596 որոշմամբ հաստատված կարգը և <<ՇԻՆ ԳՐԻԳ>> ՍՊԸ տնօրենի Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ 26.08.2025 թվականի գրությունը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանին Վարդենիս քաղաքի Երիտասարդության փողոցի 14 և 16 շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքների համար տրված 09․08․2024 թվականի թիվ 58/1 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգել 3 ամսով՝ մինչև 27.11.2025 թվականը` ավարտական ակտ ստանալու համար:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողոգտագործման և հողաշինության բաժնի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Կամո Զարոյան Արտյոմ Մկրտչյան |
|
|
|