Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետովհիմք ընդունելով Հայաստանի Համահայկական հիմնադրամի 2022 թվականի հունիսի 9-ի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Հայաստանի Համահայկական հիմնադրամին Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Ե. Չարենցի փողոցի 50/1 հասցեի 05-005-0087-0171 ծածկագրով 0.35129 հա հասարակական կառուցապատման հողամասում կառուցել 50 երեխայի համար մեկ հարկանի մանկապարտեզ:
2.Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին` սահմանված կարգով կազմել համապատասխան փաստաթղթերը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |