Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վարդենիս համայնքի բնակիչ Սիփան Արամի Հարությունյանը թույլ է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 170.4 հոդվածի խախտում, և ղեկավարվելով վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 54-րդ, 58-րդ հոդվածների պահանջներով․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Վարդենիս համայնքի բնակիչ Սիփան Հարությունյանի նկատմամբ կիրառել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10.000 ՀՀ դրամ, հարկային մարմիններում սահմանված ժամկետում հաշվառման չկանգնելու համար,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սիփան Հարությունյանին օրենքով սահմանված կարգով որոշման ընդունման մասին ծանուցելու հաջորդ օրվանից:
3. Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով՝ որոշումը ստանալու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում: