Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 182
 

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 182
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ <<2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 167-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով,  <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի  18 -րդ հոդվածի 28-րդ  կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է

1.Վարդենիս համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 14-ի ՙՙ2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ,, N 167-Ա  որոշման բովանդակության մեջ կատարել փոոփոխություն՝ վերաձևակերպել հետևյալ բովանդակությամբ՝ 

  1. Վարդենիս քաղաքի 11 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում
  2. Վարդենիս համայնքի Գեղամաբակ բնակավայրի խորքային հորի կառուցում, Ակունք բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Կախակն բնակավայրի ոռոգման ներքին ցանցի կառուցում,  Ախպրաձոր բնակավայրի ոռոգման ջրի ջրագծի կառուցում, Ծովակ բնակավայրի ոռոգման ներքին ցանցի և սելաֆատարի կառուցում։
  3. Վարդենիս համայնքի Գեղամասար և Նորաբակ բնակավայրերի ՕԿՋ-ների, ախպրակապերի և կապտաժների կառուցում, Ակունք, Լուսակունք և Ծովակ բնակավայրերի խմելու ջրի ներքին և արտաքին ցանցերի կառուցում, Ազատ բնակավայրի ՕԿՋ-ի և արտաքին ցանցի կառուցում, Լճավան բնակավայրի խմելու ջրի ջրագծի արտաքին ցանցի կառուցում։
  4. Վարդենիս համայնքի Կութ, Ջաղացաձոր, Շատջրեք, բնակավայրերի գերեզմանոցների ցանկապատում, Ծովակ բնակավայրի գերեզմանոցի աստիճանների կառուցում, Արցախյան պատերազմի զոհերի հիշատակի հուշահամալիրի կառուցում, Վարդենիս քաղաքի Լ․ Ազգալդյան, Երիտասարդության և Վ․Մանուկյան խաչմերուկի պուրակի կառուցում, Վարդենիսի Գ.Կարապետյանի անվան զբոսայգու բարեկարգում, Վարդենիսի Սբ. Վարդան կոչվող տարածքի բարեկարգում։
  5. Վարդենիս համայնքի  Վարդենիս քաղաքի թիվ 1, թիվ 2 և Ակունք  բնակավայրի մանկապարտեզների կապիտալ նորոգում։ 
  6. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի՝ Լ.Ազգալդյան, Երիտասարդության, Հ.Անդրեասյան, Ակունք բնակավայրի Ս․Ավետիսյան, Բարեկամություն փողոցների և գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատում, Շատջրեք բնակավայրի 3-րդ և 7-րդ փողոցների ասֆալտապատում, Մեծ Մասրիկ բնակավայրի 4-րդ փողոցի ասֆալտապատում, Լուսակունք բնակավայրի 1-ին և գերեզմանոց տանող փողոցների ասֆալտապատում, Վանեվան բնակավայրի Գարագաշի փողոցի ասֆալտապատում, Ծովակ բնակավայրի 2-րդ և 5-րդ փողոցների ասֆալտապատում, Վարդենիս քաղաքի Երիտասարդության 2, 3, 6, 11 և 12, Լեռնագործների 1/1 և 1/2, Վ․Համբարձումյան 17 և 19, Արզոյան 2 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում։
  7. Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի Մշակույթի տան կառուցում։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.84 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner