Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 8
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 8
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱՉԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1 ՀԱՍՑԵԻ ԵՎ ԾՈՎԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է․

Թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին՝

1.Համայնքային սեփականություն հանդիսացող Խաչաղբյուր բնակավայրի 1 հասցեի՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբեկտների նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության 1հա հողամասը (սեփականության իրավունքի վկայական՝ 24012024-05-0068)՝  համայնքի աղբահանության իրականացնելու համար անհատույց և անժամկետ օգտագործման տրամադրել <<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ին:

2.Համայնքային սեփականություն հանդիսացող Ծովակ բնակավայրի 2 հասցեի՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբեկտների նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության 1հա հողամասը (սեփականության իրավունքի վկայական՝ 24012024-05-0081)՝  համայնքի աղբահանություն իրականացնելու համար անհատույց և անժամկետ օգտագործման տրամադրել <<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ին:

 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(334.01 Կբ)
(334.29 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար Ա. Խաչատրյանը նշելով, որ <<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ը օրենքով սահմանված կարգով պետք է ունենա 3 աղբավայր լիցենզիա ստանալու համար առաջարկեց Խաչաղբյուր և Ծովակ բնակավայրերում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ յուրաքանչյուրը 1 հա-ի չափով անհատույց և անժամկետ օգտագործման տրամադրել <<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ին որպես աղբավայր:
Առաջարկություններ և առարկություններ չեղան: Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner