Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով 15.11.2024 թվականի թիվ 28 <<ՇՄՇ>> ԲԲԸ-ի կողմից տրված բնակելի տան, նախամուտքի և անասնաշենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և Մելանիյա Նիկոլայի Հովհաննեսյանի դիմումը որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի, Արփունք բնակավայրի 3-րդ փողոց 12 հասցեի 05-019-0020-0008 կադաստրային ծածկագրով հողամասում 2012 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տուն՝ 7,30 քմ (ներքին մակերես՝ 5,80 քմ), բնակելի տուն՝ 2,00 քմ, աստիճանահարթակ՝ 2,90 քմ և անասնաշենք՝ 28,32 քմ (ներքին մակերես՝ 23,60 քմ) մակերեսներով շինությունները (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023SZHMK7) չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպսռնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ճանաչել օրինական, որպես Մելանիյա Նիկոլայի Հովհաննեսյանի, Ռեգինա Սումբաթի Հովհաննիսյանի, Իրինա Նիկոլայի, Ռոզա Նիկոլայի և Սարգիս Նիկոլայի Հովհանեսյանների սեփականություն:
2. Օրինականացումը իրականացնել հետևյալ սահմանված գներով.
2.1 բնակելի տուն, աստիճանահարթակ՝ 12,20 քմ x 10000 x 0.0456 = 5565 ՀՀ դրամ
2.2 անասնաշենք՝ 28,32 քմ x 6000 x 0.0456 = 7750 ՀՀ դրամ
2.3 դուռ, պատուհան՝ 6 հատ x 10000 x 0.0456 = 2740 ՀՀ դրամ
3. ընդամենը 16055 (տասնվեց հազար հիսունհինգ) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե (ինքնակամ շինության օրինականացման հաշվեհամար-900155101208):
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: