Ղեկավարվելով ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին՝ 1.Համայնքային սեփականություն հանդիսացող MT3-82.1 անիվավոր տրակտորը և 385 B մինի ամբարձիչ տեխնիկաները՝ համայնքի աղբահանության և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով անհատույց և անժամկետ օգտագործման տրամադրել ՙՙՎարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում՚՚ ՀՈԱԿ-ին:
2.ՙՙՎարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում՚՚ ՀՈԱԿ-ին համայնքի աղբահանության և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով անհատույց և անժամկետ օգտագործման տրամադրված YT0* 804 անիվավոր տրակտորը հետ վերադարձնել Վարդենիսի համայնքապետարանի հաշվեկշռին:
3.Ավտոմեքենաները, մեխանիզացիաները և սարքավորումները՝ Վարդենիսի համայնքի բոլոր գերեզմանատներում բնակչությանը ծառայություններ մատուցելու պարագայում, տրամադրել անվճար:
|