Ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 94-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով խոտհարքի վարձակալ Անժելա Գասպարյանի և Գեղամաբակ բնակավայրի վարչական ղեկավարի միջև կնքված 01․11․2021թվականի պայմանագիրը՝ N 4 և պայմանագրի 5-րդ պարբերության 16-րդ մասով և հիմք ընդունելով խոտհարքի վարձակալ Անժելա Գասպարյանի դիմումը՝ 07․02․2025թ վարձակալության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում եմ․
1․Խոտհարքի վարձակալ Անժելա Գասպարյանի հետ կնքված 01․11․2021թպայմանագրի ժամկետը երկարաձգել ևս 3 տարի ժամկետով 11․02․2025թ-ից մինչև 11․02․2028թ․
2․Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի Գյուղատնտեսության և Բնապահպանության բաժնի պետ Վարդան Մանուկյանին հանձնարարել 01․11․2021թ-ի պայմանագիրը երկարաձգել։
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։