Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 23 փետրվարի 2006 թվականի N 315-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-055-0030-0001 ծածկագրով բնակավայրերի 0.10083 հա այլ հողատեսքը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ`որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի բնակավայրերի 0.10083 հա այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի 6-րդ փողոցի 05-055-0030-0001 կադաստրային ծածկագրով 0.10083 հա հողամասին տրամադրել Կարճաղբյուր բնակավայր 6-րդ փողոց, 7/1 հասցե:
3. Կատարել իրավունքի պետական գրանցում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: