Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2024,Ապրիլ 8 - Մայիս 10
Հայտարարություն
2024,Փետրվար 21 - Ապրիլ 25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 3
 
Ժամանակահատված20/07/2022 - 10/07/2026
ԿարգավիՃակԳործողության ժամկետի մեջ է  Գործողության ժամկետի մեջ է
ԱնվանումՎարդենիսը համայնքի զարգացման հեռանկարը
Նպատակ

Վարդենիսը վաղը՝

 

 ·       Բազմաճյուղ մրցունակ տնտեսություն ունեցող և արագ տեմպերով աճող համայնք է։  Բարեկարգ համայնքը, բազմաթիվ սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքները, մշակույթի, սպորտի, ժամանցի վայրերը ապահովում են բնակչի բարեկեցիկ կյանքը՝ վաղ մանկությունից մինչև խորը ծերություն։

·         Տնտեսության առաջատար ճյուղերից է զբոսաշրջությունը։ Համայնքում զարգացած են զբոսաշրջության ամբողջ արժեշղթան, տուրիստական ենթակառուցվածքները, հարակից սպասարկման ոլորտները։ Համայնքը մատուցում է տուրիստների ներգրավման, գիշերակացի, հանգստի կազմակերպման, գնումների և ժամանցի բազմապիսի մրցունակ ծառայություններ ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկներին։

 ·         Համայնքում զարգացած է ինտենսիվ գյուղատնտեսությունը` այգեգործությունը, դաշտավարությունը, խոշոր և մանր անասնապահությունը, մեղվապահությունը։ Գործում են բազմաթիվ ջերմոցային տնտեսություններ։ Ստացվող բերքը հիմնականում վերամշակվում է տեղում՝ սպառողին մատուցելով որակյալ սննդամթերքներ։ Համայնքում գործում են պտղի, կաթի, մսի և բրդի վերամշակման բազմաթիվ փոքր ձեռնարկություններ։ 1000 մխ տարողությամբ սառնարանը ապահովում է արտադրված գյուղմթերքի ժամանակավոր պահպանությունը։

 ·         Մարդկանց ստվար զանգված ներառված է փոշեմետալուրգիական ժամանակակից գործարանի,  տեղեկատվական տեխնոլոգիաների, կահույքի, տեքստիլ արտադրության և թեթև արդյունաբերության այլ ոլորտներում։

 ·         Համայնքում գործում են բազմաթիվ կրթական և մշակութային հաստատություններ (այդ թվում՝ նախադպրոցական) և ուսումնական կենտրոններ, որոնց հիմքում ժամանակակից կրթական մեթոդներն են ընկած։ Գործում է հատուկ ուղղվածությամբ դպրոց (ռոբոտաշինություն, ՏՏ և այլն)։ Ուսուցումն ամբողջությամբ անվճար է, գնահատականներ չկան, ներդրված են նաև պրակտիկ կիրառական առարկաներ։

 ·         Համայնքում գործում է միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտ, սպորտային համալիր, սպորտդպրոց,  լողավազան։

 ·         Ակտիվ է մշակութային կյանքը, գործում են բազմաթիվ մշակութային հաստատություններ։

 ·         Համայնքը ամբողջությամբ օգտվում է այլընտրանքային արևի էներգիայից։ 

 ·         Համայնքը ամբողջությամբ բարեկարգ և մաքուր է: Առկա են բարեկարգ զբոսայգիներ, գործում են երեկոյան ժամանցի վայրեր։ Համայնքի արտաքին տեսքը արդիականացվել է՝ ըստ ընդհանուր ճարտարապետական ծրագրի։

 ·         Համայնքի տնտեսական և սոցիալական բոլոր ենթակառուցվածքները վերանորոգված են և արդիականացված։

Իրականացնող կազմակերպություն(ներ)ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ծրագրի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բովանդակություն
(407.42 Կբ) 4 Էջ
Կից փաստաթղթեր
Հաշվետվություններ

Հանձնարարական

Հաղորդագրություն


Դիտել փաստաթղթաշարժը
Բոլորը
ավագանու 3-րդ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner