Այսօր: Շաբաթ, 11 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.05.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Մայիսի 9-ի՝ Հաղթանակների եռատոնի կապակցությամբ:Ջերմ շնորհավորանքներս եմ հղում պատերազմների վետերաններին, երկրապահներին, բոլոր ազատամարտիկներին, յուրաքանչյուր վարդենիսցու, ով անմնացորդ մասնակցել է հայրենապահպանության, պաշտպանության սուրբ գործին:Մշտապես խոնարհումով և հպարտությամբ ենք տոնել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը: Հաղթանակի խորհուրդը բազմապատկվել է մեկ այլ իրադարձությամբ՝ Շուշիի ազատագրմամբ, որը հայոց պատմության փառապանծ ու հերոսական էջերից է:Մայիսյան հաղթանակները խորհրդանշում են մեր խաղաղասեր ժողովրդի անկոտրում, հաղթական ոգին, կամքը, ինչպես նաև նվիրվածությունն ու հավատարմությունը առ հայրենիք:Մենք միասնությամբ, համախմբվածությամբ, ազգային ... Մանրամասն
09.05.24 ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԾԱՂԻԿՆԵՐ ԽՈՆԱՐՀԵՑ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ
Այսօր՝ մայիսի 9-ին, Մայիսյան եռատոնի առթիվ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ծաղիկներ խոնարհեց Վարդենիսի Երկրորդ աշխարհամարտում զոհված հայորդիների հիշատակը խորհրդանշող հուշակոթողի մոտ։Վարդենիս և տարածաշրջանի հոգևոր հովիվ քահանա Տեր Հարություն Հունանյանը հոգեհանգստյան կարգ կատարեց Երկրորդ աշխարհամարտում և արցախյան պատերազմում զոհված հայորդիների հոգու հանգստյան համար։Ծաղկեպսակի տեղադրման և ծաղիկների խոնարհմանը մասնակցեցին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմը, մի շարք պետական կառույցների ղեկավարները, ավագանու անդամները, համայնքապետարանի ենթակայության ներքո գտնվող ՀՈԱԿ-ների աշխատակազմերը, Վարչական բնակավայրերի ղեկավարները, Վարդենիս համայնքի բնակիչները և այլք։«Ո՛վ հայ ժողովուրդ, ... Մանրամասն
08.05.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԹԻՎ 1 ԵՎ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ ԵՎ ՍԱՆԵՐԻՆ
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունեց Վարդենիսի թիվ 1 և թիվ 2 մանկական երաժշտական դպրոցների տնօրեններ՝ Աիդա Սաղաթելյանին, Իրինա Պետրոսյանին, դասատուներ՝ Անահիտ Հակոբյանին, Գայանե Դավթյանին, Արմեն Հովհանյանին, Բելլա Վարդանյանին և շնորհալի սաներին։Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Համայնքի ղեկավարի անմիջական աջակցությամբ Մանկական երաժշտական դպրոցների շնորհալի սաները, երգչախումբը, ժողովրդական գործիքների նվագախումբը մասնակցել են միջազգային, հանրապետական և մարզային երաժշտական մրցույթ-փառատոններին և զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ։Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ջերմորեն ողջունեց և շնորհավորեց ներկաներին, մաղթեց նորանոր ձեռքբերումներ, ինչպես նաև դպրոցներին և սաներին պարգևատրեց ... Մանրամասն
08.05.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Վարդենիս հանայնքի հարգելի՛ բնակիչներ,
տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 9-ին, ժամը 12:30-ին Վարդենիսի համայնքապետարանի բակից դեպի Վարդենիսի կենտրոնական հրապարակում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան իրականացվելու է քայլերթ և ծաղկեդրման արարողություն:
Սիրով կսպասենք ձեզ, միասին հարգանքի տուրք մատուցենք։
Հարգանքով` Վարդենիսի համայնքապետարան
08.05.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,
✅Տեղեկացնում ենք, որ այսուհետ Վարդենիս համայնքում կիրականացվի թափառող շների վնասազերծման ծառայություն՝ նրանց կողմից սպառնացող վտանգները կանխարգելելու նպատակով։
❗️❗️Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համայնքի տարբեր տեղամասերում տեղադրվել են կենդանիների համար նախատեսված վանդակներ, ուստի խնդրում և հորդորում ենք երեխաներին հեռու պահել այդ վանդակներից, լինել ուշադիր։ Իսկ այն քաղաքացիները, ովքեր ունեն շներ, հորդորում ենք լինել զգոն, որպեսզի ձեր կենդանիները դուրս չգան բակային տարածքից և չհայտնվեն այդ վանդակներում։
04.05.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ համաձայն <<Աշխարհագրական անվանումների մասին>> ՀՀ օրենքի հոդված 1-ի կետ 5-ի, սույն թվականի մայիսի 10-ին, ժամը 14:00-ին Նորակերտ բնակավայրի վարչական շենքում կանցկացվի հանրային քննարկում:
Հանրային քննարկման օրակարգային հարցն է․
Նորակերտ բնակավայրի 1 փողոցը անվանակոչել Սամո Ղազարյանի, 2-րդ փողոցը` Լեռնիկ Ղազարյանի, 3- րդ փողոցը` Արշակ Սարգսյանի, 5-րդ փողոցը` Սեյրան Սարոյանի անվամբ։
Փողոցների անվանակոչման գործընթացը մեկնարկել է զոհված զինծառայողների ծնողների գրավոր դիմումի հիման վրա:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանու 3-րդ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner