12.05.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Տեղեկացնում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված և Վարդենիս համայնքում փաստացի բնակվող մեր հայրենակիցների ընտանիքների հիմնախնդիրների քննարկման նպատակով ս/թ մայիսի 13-ին՝ ժամը 11:00-ին,Վարդենիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում-քննարկում, որին մասնակցելու են Գեղարքունիքի մարզպետի տեղակալը, մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերը, Վարդենիսի համայնքապետարանի ներկայացուցիչները: Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն, շահագրգիռ քննարկում:
|
|
|
12.05.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ, ձեր ժամանակի խնայողության համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը մայիսի 14-ին, ժամը 11։00-ից կտեղակայվի Վարդենիս քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում, այնուհետև ժամը 15։30-ից մինչև 17։00 ընկած ժամանակահատվածում Ծովակ բնակավայրի վարչական շենքի մոտ։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
|
|
09.05.25
ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԱՐԴԵՆԻՍԻ Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
|
Մայիսի 8-ին Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանն ընդունեց Վարդենիսի Կ․ Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանին, ուսմասվար Լուսիկ Պետրոսյանին, մանկավարժներ՝ Սուսաննա Թադևոսյանին, Նարեկ Խաչատրյանին, Լիաննա Ասատրյանին, Մարի Թադևոսյանին և գեղարվեստի դպրոցի արվեստասեր սաներին։Մեծ սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 4-ին մայրաքաղաք Երևանում կայացած <<Էտյուդ>> հանրապետական մրցույթ փառատոնում դպրոցի սաները գրանցել են աննախադեպ բարձր արդյունքներ՝ նվաճելով Գրան պրի բարձրագույն պարգևը և առաջատար հորիզոնականները։Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը ջերմորեն շնորհավորեց և՛ մանկավարժներին՝ տնօրենի գլխավորությամբ, և՛ սիրելի սաներին, փոխանցեց ...
Մանրամասն |
|
09.05.25
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
|
2025 թվականի մայիսի 9-ին Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրում անցկացվելու է դպրոցական աղջիկների <<Ֆուտբոլային փառատոն>>, որին մասնակցելու են սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցների 6-րդ- 9-րդ դասարանների /2011-2014թ.թ. ծնված/ թվով 60 երեխաներ:
|
|
09.05.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՄԱՅԻՍԻՆՆՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առթիվ: Մայիսի 9-ը մեզ համար ամենաթանկ ու նվիրական տոներից մեկն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում կամքն ու հաղթական ոգին։ Այսօր՝ մայիսի 9-ին, տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը, Շուշիի ազատագրման 33-րդ տարին։ Չնայած մենք չենք կարողանում գնալ Շուշի, բայց լիահույս եմ, որ կգա լուսապայծառ այն օրը, երբ մեր Շուշին կազատագրվի ոսոխների ճիրաններից, և Սուրբ Ղազանչեցոցում նորից հարսանիքներ տեղի կունենան։ Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը ազգերի ինքնության պահպանման հաղթանակ էր։ Այդ պայքարում հայ ժողովուրդը ունեցել է իր անուրանալի դերն ու նշանակությունը։ Հայրենական ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |