22.12.24
ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Դեկտեմբերի 20-ին Վարդենիսի թիվ 2 մանկական երաժշտական դպրոցի աշխատակազմը` տնօրեն Իրինա Պետրոսյանի գլխավորությամբ, կազմակերպել էր հեքիաթային և ամանորյա հրաշալի դաս֊համերգ` <<Երաժշտական գրականություն>> առարկայից, որի թեման էր Պ. Ի. Չայկովսկու <<Մարդուկ֊Ջարդուկ>> բալետը։ Միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցները` Համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանի գլխավորությամբ։ Պատանի երաժիշտները ներկայացրին բալետի ստեղծման պատմությունը, բովանդակությունը և կատարեցին հատվածներ՝ ներկայացնելով համաշխարհային դասական երաժշտության փայլուն նմուշներ։
|
|
20.12.24
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ, 20-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՏԻՐՈՒՄ ԷՐ ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Դեկտեմբերի 18-ին, 20-ին Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցում տիրում էր նախատոնական բարձր և ջերմ տրամադրություն։ Դպրոցի աշխատակազմը՝ տնօրեն Աիդա Սաղաթելյանի գլխավորությամբ, կազմակերպել էր տարեվերջյան գեղեցիկ և յուրօրինակ ամանորյա միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը, ծնողները և հարգարժան հյուրերը։ Ելույթ ունեցան դպրոցի շնորհալի, երաժշտասեր սաները՝ սիրված կատարումներով:<< Ամանորյա հեքիաթ» խորագրով տոնական համերգըսիրով ու բարձր տրամադրությամբ ունկնդրեցին ներկաները։Համերգի ավարտին համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի նախաձեռնությամբ և <<Բարձունք 5165>> ֆրանսիահայ բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ երեխաներին բաժանվեց ...
Մանրամասն |
|
20.12.24
ՎԱՐԴԵՆԻՍԻ Կ․ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ 2023-2024 ՀԱՇՎԵՏՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
|
Դեկտեմբերի 19֊ին Վարդենիսի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի աշխատակազմը` տնօրեն Մերի Հակոբյանի գլխավորությամբ, Վարդենիսի Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում կազմակերպել էր 2023-2024 ուսումնական տարվա պլանով նախատեսված հաշվետու ցուցահանդես:Ցուցահանդեսին ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը, համայնքապատկան, կրթական և այլ կառույցների ներկայացուցիչները, հյուրերը, ծնողները և այլք։Այս ցուցահանդեսը մի նոր հնարավորություն ընձեռեց համայնքի բնակիչներին՝ ծանոթանալու մեր փոքրիկ արվեստագետների աշխատանքներին և գնահատելու նրանց ստեղծագործական մտածողության տարբեր գործեր:Ցուցահանդեսում ներկայացված էին աշակերտների աշխատանքները՝ գծանկարից մինչև քանդակ, գեղարվեստական ...
Մանրամասն |
|
16.12.24
🎄ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՆՈՐՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ 🎄
|
Վարդենիսի համայնքապետարանը հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել Վարդենիս համայնքի բոլոր կազմակերպությունները և անհատ քաղաքացիները:Մրցույթը կանցկացվի 3 անվանակարգերում.1.Լավագույն տոնական ձևավորված կազմակերպություն2. Լավագույն տոնական ձևավորված պատշգամբ3. Լավագույն տոնական ձևավորված կառույց:Հիմնական պահանջները.Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 24-ը ներառյալ տոնական ձևավորումների լուսանկարները ուղարկել vardenismer@mail.ru Էլ.հասցեին՝ հստակ նշելով կազմակերպության կամ ձեռնարկության անվանումը, ինչպես նաև կոնտակտային անձի անունն ու հեռախոսահամարը՝ հետադարձ կապ հաստատելու համար կամ լուսանկարները ներկայացնել Վարդենիսի համայնքապետարանի ...
Մանրամասն |
|
14.12.24
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՊՐԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔԻՆ
|
Դեկտեմբերի 11-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն այցելեց Վարդենիս համայնքի Ախպրաձոր բնակավայրի սոցիալապես անապահով ընտանիքի։ Վյաչեսլավ Գաբրիելյանի ընտանիքում մեծանում են հինգ անչափահաս երեխա։ Համայնքի ղեկավարը բազմազավակ ընտանիքին ապահովեց վառելափայտով, իսկ ավելի վաղ, համագործակցելով <<Կարմիր խաչ>> ընկերության հետ, ընտանիքին ծրագրի շրջանակում հատկացվել էր բնակարան ։ Համայնքի ղեկավարը մշտաապես կարիքավոր և բազմազավակ ընտանիքների կողքին է։
|
|
12.12.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի նախաձեռնությամբ և <<Մեծն Ներսես>> բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ Վարդենիս համայնքի արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների ընտանիքների անչափահաս երեխաներին նշանակվել է ամսական թոշակ, ինչպես նաև մանկուց հաշմանդամություն ունեցող անչափահաս երեխաներին դրամական միանվագ աջակցություն է ցուցաբերվել։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |