14.04.25
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՌԱՖԻԿ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
|
Ապրիլի 13-ին Վարդենիսի Ռաֆիկ Եսայանի անվան քաղաքային մարզադպրոցի բռնցքամարտիկները Ճամբարակ քաղաքում մասնակցեցին բռնցքամարտի ընկերական հանդիպմանը, ստացան սերտիֆիկատներ։ Մեր մարզիկները ռինգում ցուցադրեցին իրենց հմտությունները և կամային որակները։ Պատանի բռնցքամարտիկների առաջխաղացման և արձանագրած հաջողություններում մեծ դեր ունի մարզիչ Տարոն Կարապետյանը։ Շնորհավորում ենք սիրելի մարզիկներին և մարզիչ Տարոն Կարապետյանին։
|
|
11.04.25
ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
|
2025 թ. ապրիլի 10-ին Վարդենիսի մանկական գրադարանում տեղի ունեցավ ժամանակակից գրող Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպի քննարկում։Միջոցառումն իրականացվել էր գրադարանի տնօրեն Բելլա Սարգսյանի նախաձեռնությամբ։Քննարկմանը մասնակցում էին ոչ միայն գրադարանի ընթերցասեր պատանիները, այլև` Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի պետը, Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, գրադարանի աշխատակիցները և ուսուցիչներ։Մթնոլորտը ջերմ ու ստեղծագործական էր։ Մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով, վերլուծեցին գրքի գաղափարներն ու կերպարները, ներկայացրին իրենց տեսանկյուններն ու հարցադրումները։Միջոցառումը վկայում է, որ ընթերցանությունը շարունակում ...
Մանրամասն |
|
09.04.25
ԹԱՐՄԱՑՈՒՄ՝ ՋՐԱՆՋԱՏՈՒՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
|
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ չեղարկել է ջրանջատումը Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում՝ ապրիլի 10/11-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի ապրիլի 10-ին, ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը, ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
|
|
08.04.25
<<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈԹՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
<<ՀՀ Գեղարքունիքի մազի Սոթք բնակավայրի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում կազմակերպվել էր միջոցառում՝ «Գարուն և Մայր» խորագրով: Միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի աշխատակիցները, փոքրիկ սաների ծնողները և այլք: Միջոցառումը հագեցած էր մանկական գունեղ ներկայացումներով, ինչը ստեղծել էր ուրախ և տոնական մթնոլորտ, համեմված գարնանային տրամադրություններով ու մայրության տոնի խորհրդով:
|
|
08.04.25
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի նախաձեռնությամբ Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում կազմակերպվել էր Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում։Միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը, համայնքապատկան հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները, պատերազմներում զոհված զինծառայողների կանայք, աղջիկները, քույրերը, այլ կառույցների ներկայացուցիչներ և այլք։Կանայք մինչ դահլիճ մուտք գործելը` Համայնքի ղեկավարի կողմից ստացան գեղեցիկ ծաղիկներ։Դահլիճում տիրում էր տոնական ու ջերմ մթնոլորտ։ Միջոցառումը հագեցած էր երաժշտական, պարային բեմադրություններով, ասմունքով, հարուստ խոսքով և դերասանական խաղով։Միջոցառման առանցքում էր մայրական զորեղ խորհրդի վեհ գաղափարը, ...
Մանրամասն |
|
08.04.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Սույն թվականի ապրիլի 7-ին Վարդենիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, օգնակաները, մամուլի քարտուղարը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատու ղեկավարները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և համայնքապետարանի աշխատակիցները։Համայնքի ղեկավարը Ապրիլի 7-ի կապակցությամբ շնորհավորեց կին աշխատակիցներին, մաղթեց տոկունություն, առողջություն, ընտանեկան և աշխատանքային ներդաշնակություն, ձեռքբերումներ։Օրակարգում էին համայնքին վերաբերող կրթական, կոմունալ, գյուղատնտեսական, սոցիալական, մշակութային, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|