Այսօր: Կիրակի, 6 Հոկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Սեպտեմբեր 26 - Հոկտեմբեր 23
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Սեպտեմբեր 26 - Հոկտեմբեր 23
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Սեպտեմբեր 10 - Հոկտեմբեր 10
Հայտարարություն
2024,Սեպտեմբեր 12 - Հոկտեմբեր 14
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.10.24 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Վարդենիս համայնքի հարգելի' բնակիչներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 3֊ին, ժամը 17։30֊ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի աջակցությամբ և World Vision Հայաստան հիմնադրամի աջակցությամբ Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի դահլիճում տեղի կունենա Գյումրու դրամատիկական թատրոնի կողմից բեմադրած <<Բոհեմ>> ներկայացումը։
Սիրով հրավիրում ենք դիտելու։
Մուտքն ազատ է։
03.10.24 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է 3 ԾՐԱԳԻՐ՝ 9 ԵՆԹԱԾՐԱԳՐԵՐՈՎ
ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2024 թվականին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում հաստատվել է 3 ծրագիր՝ 9 ենթածրագրերով։Նշված ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է 213 միլիոն 625 հազար 850 դրամ, որի 111 միլիոն 206 հազար 845 դրամը պետության և 102 միլիոն 419 հազար 005 դրամը՝ համայնքի մասնաբաժինն է։Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել է Վարդենիս քաղաքի 6 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման ծրագիրը, որի պայմանագրային արժեքը կազմում է 75 միլիոն 587 հազար 580 դրամ։Ծրագրի 50 տոկոսը՝ կամ 37 միլիոն 793 հազար 790 դրամը պետության և 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Աշխատանքները նախատեսված է ... Մանրամասն
03.10.24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԾՈՎԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԻՆԻ-ՖՈՒՏԲՈԼԻ ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ <<ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ-2024>> ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿՐՈՂ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոկտեմբերի 2-ին Ծովակ բնակավայրի մինի-ֆուտբոլի խաղադաշտում ավարտվեց <<Համայնքապետի գավաթ-2024>> անվանումը կրող ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղարկությունը։Մինչ եզրափակիչ խաղի մեկնարկը հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։<<Համայնքապետի գավաթ>> անվանումը կրող ֆուտբոլային մրցաշարն այս տարի անցկացվեց աշնանը և նվիրված էր <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադպրոց>> ՀՈԱԿ-ի մեթոդիստ Դավիթ Դավթյանի 70 ամյակին։Իր գործունեության ընթացքում Դավթյանն անմոռանալի հետք է թողել Վարդենիսի ֆուտբոլային կյանքում։Ֆուտբոլային մրցաշարի նպատակն է․Վարդենիս համայնքում ակտիվացնել մարզական կյանքը՝ ձևավորելով առողջ ապրելակերպ ազգաբնակչության լայն շրջանում։Ահարոն Խաչատրյանը մրցաշարի ավարտից ... Մանրամասն
02.10.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի'բնակիչներ, 𝐒𝐌𝐌 անվճար դասընթացներին կարող են մասնակցել․
✔️𝟏𝟖-𝟐𝟗 տարեկան՝ առնվազն 𝟔 ամիս չսովորող, չաշխատող երիտասարդներ
✔️Միջին տարիքի (𝟑𝟎-𝟒𝟎) առնվազն 𝟔 ամիս չաշխատող կանայք և տղամարդիկ
✔️Ընտանեկան և սոցիալական նպաստի առանց սահմանափակումների աշխատունակ շահառուներ։
Գրանցման վերջնաժամկետն է մինչև հոկտեմբերի 2֊ը, ժամը 15։00։
Մասնակցելու համար անհրաշետ է գրանցվել հետևյալ հղումով․
☎️ Հեռ.՝ +𝟑𝟕𝟒𝟒𝟒𝟕𝟓𝟓𝟖𝟖𝟖
☎️ Հեռ.՝ +𝟑𝟕𝟒𝟔𝟎𝟕𝟓𝟓𝟖𝟖𝟖
📌 Հասցե՝ Հակոբ Հակոբյան 3 Մերգելյան ինստիտուտ 4-րդ հարկ։
01.10.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Ամեն տարի հոկտեմբերի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես տարեցների միջազգային օր, ինչի առթիվ շնորհավորում եմ մեր տարեցներին և ցանկանում առողջություն և բարեկեցիկ կյանք:
Այս օրը առիթ է մեկ անգամ ևս մեծարելու մեր մայրերին ու հայրերին, տատիկներին ու պապիկներին, ում նկատմամբ մենք՝ հայերս, ավանդաբար առանձնակի ջերմ վերաբերմունք ենք դրսևորել՝ իբրև ընտանիքի սյուն, իբրև հայոց ազնվական տան պահապան:
Տարեցները միշտ մեր ուշադրության կենտրոնում են:
Ինչի վկայությունն է նաև ս.թ. հունիսի 17-ին Վարդենիս համայնքում
Տարեցների ցերեկային խնամքի կենտրոնի բացումը:
Սա ևս մեկ քայլ է՝ ուշադրություն դարձնելու տարեցների խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն հոգատարությամբ:

 

01.10.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով՝ ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր ձեռնարկությունների ստեղծման միջոցով։Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ՝ Արցախից բռնի տեղահանված 18-65 տարեկան խոցելի կանայք, ինչպես նաև 2020թ. պատերազմում զոհված կամ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների կանայք և մայրերը, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն փոքր ձեռնարկություն ստեղծելու մտադրություն:Փոքր ձեռնարկատիրական ծրագրերը դիտարկելիս նախապատվությունը կտրվի գյուղատնտեսական և արտադրական ոլորտներին վերաբերող գաղափարներին:Ծրագրի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանու 3-րդ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner