13.03.25
ՎԱՐԴԵՆԻՍԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ <<ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ>> ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
2025 թվականի մարտի 12-ին Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի աշխատակազմը՝ տնօրեն Աիդա Սաղաթելյանի գլխավորությամբ, կազմակերպել էր «Գարնանային զարթոնք» խորագիրը կրող միջոցառում-ցերեկույթ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան: Միջոցառմանը ներկա էր Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը: Մանկական երաժշտական դպրոցում տիրում էր տոնական տրամադրություն: Հրաշալի երաժշտական կատարումներով ելույթ ունեցան դպրոցի սաները: Համերգի ավարտին Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բարսեղյանը շնորհավորեց կանանց, ողջունեց մասնակից շնորհալի սաներին և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ օրը գեղեցիկ և լեցուն դարձնելու համար։
|
|
13.03.25
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Մարտի 13-ին Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Ընդունելությանը մասնակցում էին նաև ոլորտային մասնագետները։ Քաղաքացիները դիմել էին գյուղատնտեսական, սոցիալական, բնակարանային տարբեր խնդիրների կարգավորման նպատակով և անձնական բնույթ կրող այլ հարցերով։ Դիմումատուների մեծ մասի պահանջները տեղում բավարարվեցին, իսկ որոշ դիմումներ էլ վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն ուսումնասիրություններից հետո՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։
|
|
11.03.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ, ձեր ժամանակի խնայողության համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը մարտի 12-ին, ժամը 11։00-ից կտեղակայվի Վարդենիս քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
|
|
08.03.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԿԱՆԱՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Թանկագի՛ն մայրեր, կանայք, քույրեր,սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ և լուսավոր տոնի` Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Մեր ազգի հինավուրց պատմությունը վկայում է բոլոր ժամանակներում կնոջ ունեցած բացառիկ և յուրօրինակ դերակատարության մասին, թե' որպես ընտանիքի պահապան հիմնասյուն, թե' ազգային ավանդույթների և արժեքների կրող ու փոխանցող։Այսօր առավել քան հարգանքի և մեծարումի են արժանի ձեր նվիրական ու անմնացորդ ջանքերն ազգապահպանության, հայրենասեր ու արժանապատիվ սերունդ մեծացնելու և հայեցի դաստիարակելու գործում: Մենք երախտապարտ ենք ձեզ ձեր ամենօրյա ինքնազոհության, հոգատարության, սիրո և պայքարի համար։Խոնարհումս և երախտիքս բոլոր հերոսածին մայրերին, հանուն հայրենիքի կյանքը ...
Մանրամասն |
|
07.03.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ այսուհետ գործելու է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիր:Ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։ Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` ...
Մանրամասն |
|
07.03.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Վարդենիս համայնքի հարգելի' բնակիչներ,Վարդենիսի համայնքապետարանը և <<Հարավկովկասյան երկաթուղի>> ՓԲԸ-ն զգուշացնում են Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ <<Վարդենիս-Զոդ>> վազուրդի 187կմ ՊԿ6-ում, Վարդենիս-Մեծ Մասրիկ բնակավայրերը կապող Մ14 միջպետական ճանապարհի վրա տեղադրված STOP ազդանշանին և երկաթգծի ամբողջ երկայնքով ճանապարհների հատման հատվածներում տեղադրված նշաններին լինել առավել ուշադիր: Դրանք կարգավորում են երթուղային տրանսպորտի անխափան երթևեկությունը և անվտանգությունը։ Միևնույն ժամանակ հորդորում ենք՝ ձեր անվտանգության պահպանման և նյութական վնասներից խուսափելու համար, ինչպես նաև գնացքների անխափան երթևեկությանը չխոչընդոտելու և միջադեպերից զերծ մնալու նպատակով լինել ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |