10.09.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Վարդենիս քաղաքի Երիտասարդության 3, 11 և Արզոյան 2 բազմաբնակարան շենքերի հարակից տարածքներում կառուցվում են դիտահորեր, ինչպես նաև հիմնանորոգվում կոյուղագծեր։ Վերջապես մաքրվել են տարիներ շարունակ աղբով ու գարշահոտությամբ լցված սելավատար խողովակները, որոնք էական նշանակություն ունեն տեղումների ու մակերեսային ջրերի հեռացման գործում։ Աշխատանքներն իրականացվում են Վարդենիսի համայնքապետարանի և <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ կողմից։
|
|
08.09.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
People in Need-ը հրավիրում է Շիրակի, Արագածոտնի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գործող ՔՀԿ-ներին և նախաձեռնողական խմբերին դիմելու սոցիալական ծառայությունների աքսելերատորին: Աքսելերատորն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «ՐԱՅԶ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում։ Այն համատեղ նախաձեռնություն է, որը համակարգում է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել խոցելի խմբերին, այդ թվում Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) տեղահանվածներին, ներդնելով և հասանելի դարձնելով նորարարական սոցիալական ...
Մանրամասն |
|
05.09.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀՐՇԵՋ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՄԽԻԹԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ և ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
|
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունեց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Մխիթար Կարապետյանին և աշխատակիցներին։ Համայնքի ղեկավարը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց ներկաներին, արժևորեց իրացրած մարդասիրական առաքելությունն ու աշխատանքը, մաղթեց տոկունություն, նորանոր ձեռքբերումներ՝ պատվաբեր առաքելության իրականացման ճանապարհին, այնուհետև 11 աշխատակցի պարգևատրեց շնորհակալագրերով՝ անձնուրաց, բարեխիղճ, բարձր պատասխանատվությամբ, նվիրումով ու պատվով իրականացրած աշխատանքի, մարդկանց կյանքը, անվտանգությունն ու բարօրությունը պաշտպանելու, դժվարին ու պատվաբեր առաքելության համար։1․ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ Վարդենիսի ...
Մանրամասն |
|
04.09.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
ՆԳՆ փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ փրկարարներ, շնորհավորում եմ մասնագիտական օրվա կապակցությամբ։Ձեր կողմից իրացրած մարդասիրական առաքելությունը մարդկային վեհ արժանիքների բարձրագույն դրսևորում է, նվիրում՝ հանրությանը, մարդուն, պետությանը: Ամենօրյա քրտնաջան ծառայությունը մշտական պայքար է՝ հանուն մարդկային կյանքերի, միջավայրի և անվտանգության: Դուք կարողանում եք հաղթահարել դժվարություններ ու խոչընդոտներ, դիմակայել վտանգներին ու աղետներին, որոնք չունեն ժամանակ, չեն ճանաչում տարածություն և սահմանափակում: Մաղթում եմ ձեզ տոկունություն, վճռականություն և նոր ձեռքբերումներ՝ ձեր պատվաբեր առաքելության իրականացման ճանապարհին:Շնորհակալություն եմ հայտնում մասնագիտական բարձր հմտությունների, ...
Մանրամասն |
|
02.09.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ, ձեր ժամանակի խնայողության համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը սեպտեմբերի 3-ին, ժամը 11։00-ից մինչև 16։30 րոպե կտեղակայվի Վարդենիս քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
|
|
02.09.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ 2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ
|
Այս անգամ էլ «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» Ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպությունը օպերատիվորեն արձագանքեց համայնքի ղեկավար պարոն Ահարոն Խաչատրյանի կոչին և նախաձեռնեց ու իրականացրեց արդեն ավանդույթ դարձած «ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ» բարեգործական ծրագիրը: Դպրոցական միջոցառումներին ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը՝ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, Արցախյան ազատամարտի հերոս, գնդապետ Հովսեփ Հովսեփյանը, «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» Ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լուսինե Մելիքյանը, հատուկ այս միջոցառման համար ժամանած Ֆրանսիայի գրասենյակի ներկայացուցիչ դոկտոր Ռոբերտ Ազիլազյանը, Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցները։ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |