09.05.25
ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԱՐԴԵՆԻՍԻ Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
|
Մայիսի 8-ին Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանն ընդունեց Վարդենիսի Կ․ Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանին, ուսմասվար Լուսիկ Պետրոսյանին, մանկավարժներ՝ Սուսաննա Թադևոսյանին, Նարեկ Խաչատրյանին, Լիաննա Ասատրյանին, Մարի Թադևոսյանին և գեղարվեստի դպրոցի արվեստասեր սաներին։Մեծ սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 4-ին մայրաքաղաք Երևանում կայացած <<Էտյուդ>> հանրապետական մրցույթ փառատոնում դպրոցի սաները գրանցել են աննախադեպ բարձր արդյունքներ՝ նվաճելով Գրան պրի բարձրագույն պարգևը և առաջատար հորիզոնականները։Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը ջերմորեն շնորհավորեց և՛ մանկավարժներին՝ տնօրենի գլխավորությամբ, և՛ սիրելի սաներին, փոխանցեց ...
Մանրամասն |
|
09.05.25
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
|
2025 թվականի մայիսի 9-ին Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրում անցկացվելու է դպրոցական աղջիկների <<Ֆուտբոլային փառատոն>>, որին մասնակցելու են սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցների 6-րդ- 9-րդ դասարանների /2011-2014թ.թ. ծնված/ թվով 60 երեխաներ:
|
|
09.05.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՄԱՅԻՍԻՆՆՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առթիվ: Մայիսի 9-ը մեզ համար ամենաթանկ ու նվիրական տոներից մեկն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում կամքն ու հաղթական ոգին։ Այսօր՝ մայիսի 9-ին, տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը, Շուշիի ազատագրման 33-րդ տարին։ Չնայած մենք չենք կարողանում գնալ Շուշի, բայց լիահույս եմ, որ կգա լուսապայծառ այն օրը, երբ մեր Շուշին կազատագրվի ոսոխների ճիրաններից, և Սուրբ Ղազանչեցոցում նորից հարսանիքներ տեղի կունենան։ Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը ազգերի ինքնության պահպանման հաղթանակ էր։ Այդ պայքարում հայ ժողովուրդը ունեցել է իր անուրանալի դերն ու նշանակությունը։ Հայրենական ...
Մանրամասն |
|
08.05.25
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 9-ին, ժամը 11:00-ին Վարդենիսի համայնքապետարանի բակից դեպի Վարդենիսի կենտրոնական հրապարակում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան կիրականացվի քայլերթ և ծաղկեդրման արարողություն, այնուհետև ժամը 12:00-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ծովակ բնակավայրում կկատարվի պատերազմների ժամանակ հերոսաբար զոհված հայորդիների հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի բացման և օրհնության արարողություն։ Հարգելի՛ բնակիչներ, սիրով սպասում ենք ձեզ՝ միասին հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների անմար հիշատակին։ Հարգանքով՝ Վարդենիսի համայնքապետարան
|
|
08.05.25
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն իրականացրեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը ներկա էին նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատու մասնագետները՝ քաղաքացիներին մասնագիտական խորհրդատվություն տալու և ուղղորդելու նպատակով: Համայնքի ղեկավարին դիմեցին զանազան խնդիրներ ունեցող բնակիչներ` համայնքի տարբեր բնակավայրերից․ սոցիալական աջակցության, գյուղատնտեսական, առողջապահական, զբաղվածության ապահովման և այլ հարցերով: Բոլոր քաղաքացիների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ, ինչպես նաև դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։
|
|
08.05.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կամո Զարոյանի նախաձեռնությամբ՝ Վարդենիսի համայնքապետարանի ստորաբաժանումների ոլորտային մասնագետների, բնակավայրերի օպերատորների մասնակցությամբ իրականացվեց աշխատանքային խորհրդակցություն։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը. ✅️Համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայքերի վարման ընթացակարգ ✅️Տրված հանձնարարականները սահմանված ժամկետներում կատարել ✅️Բնակչության ռեգիստրների պատշաճ վարում ✅️Փաստաթղթաշրջանառությանը հետևել Կարևորվեց յուրաքանչուր վարչական տարածքում հավաքագրված հարկերի, տուրքերի մասին հարցը, ներառյալ՝ հողի հարկ, գույքահարկ, տեղական տուրքեր, վարձակալության տրված հողերի վճարներ և այլն։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |