18.09.24
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ <<ՀԱՅ ԵՐԳԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՍՈԽԱԿԸ>> ԽՈՐԱԳՐՈՎ ՑԵՐԵԿՈՒՅԹԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՒՍԱՆ ՇԱՀԵՆԻ 115-ԱՄՅԱԿԻՆ
|
Սեպտեմբերի 17-ին <<Վարդենիսի քաղաքային գրադարան>> Հ/Մ-ի Խաչաղբյուր բնակավայրի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ «Հայ երգի լեռնային սոխակը» խորագրով ցերեկույթը՝ նվիրված Գուսան Շահենի 115-ամյակին:Գրադարանի ակտիվ երիտասարդ ընթերցողները ներկայացրին տաղանդաշատ գուսանիկենսագրական տվյալները, գրական գործունեությունը և ապրած ժամանակաշրջանը։Ընթերցողները նշեցին, որ գուսանական արվեստում նա եզակի էր, նրա ստեղծագործություններում համատեղվում էին դասական, գուսանական և ժողովրդական ավանդույթները։ Շարունակելով գողթան երգիչներից ժառանգած ավանդույթները՝ նա գրեց այնպիսի հայրենաշունչ և սիրային երգեր, որոնք առայսօր հնչում են տարբեր բեմերից, ռադիոյով և հեռուստատեսությամբ:Միջոցառմանը ներկա էին ...
Մանրամասն |
|
18.09.24
ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ-116 ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ, ՊԱՏՎԵԼԻ՛ ՎԱՐԴԵՆԻՍՑԻ, ՄԵԾԱՆՈՒ՛Ն ՀԱՅ․․․․․․
|
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը՝ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը, ավագանու անդամները, ՀՈԱԿ-ների աշխատակիցները, Վիկտոր Համաբարձումյանի հարազատները և այլք մասնակցեցին աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 116 ամյակին նվիրված միջոցառմանը:Միջոցառումը մեկնարկեց Տեր Հարություն քահանա Հունանյանի օրհնությամբ, այնուհետև Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ծաղկեպսակ տեղադրեց և ծաղիկներ խոնարհեց աշխարահռչակ գիտնականի կիսանդրու առջև, ապա հանդես եկավ շնորհավորական խոսքով․<< Պատվելի՛ հյուրեր, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, մենք հավաքվել ենք Վարդենիսի Վիկտոր ...
Մանրամասն |
|
16.09.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,տեղեկացնում ենք ձեզ, որ «ART SET» պրոդյուսերական կենտրոնը մեկնարկում է «ՄԻՍՍ ԵՎՄԻՍՏՐ ՀԱՄԱՅՆՔ» գեղեցկության փառատոնը, որը իր մեջ ընդգրկում է ՀՀ համայնքների այն տղաներինև աղջիկներին, ովքեր ունեն գեղեցիկի հանդեպ հետաքրքրություններ:Փառատոնին կարող են մասնակցել 3-21 տարեկան աղջիկները և տղաները։Տարիքային խմբերը․I խումբ - 3-5 տարեկան (2021-2019թթ ծնվածները)II խումբ - 6-9 տարեկան (2018-2015թթ ծնվածները)III խումբ - 10-13 տարեկան (2014-2011թթ ծնվածները)IV խումբ - 14-17 տարեկան (2010-2007թթ ծնվածները)V խումբ - 18-21 տարեկան (2006-2003թթ ծնվածները)Հայտերը ընդունվում են սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում, հայտը լրացնել(ձևաթուղթ ...
Մանրամասն |
|
16.09.24
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՎԱՐԴԵՆԻՍԻ <<ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ>> ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿՐՈՂ ՄՐՑԱՇԱՐԸ
|
Ս/թ սեպտեմբերի 14-ին Ակունք վարչական բնակավայրի մարզադաշտում մեկնարկեց Վարդենիսի <<Համայնքապետի Գավաթ>> անվանումը կրող մինի-ֆուտբոլի մեծահասակների ամենամյա մրցաշարը։ Մրցաշարի Ա և Բ ենթախմբերում ընդգրկված են 11 թիմեր։ 1-ին մրցափուլի խաղերը անցան ֆուտբոլային գեղեցիկ և դիտարժան պայքարում։
|
|
12.09.24
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԹԻՎ 1 ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՄԵԹՈԴԻՍՏ ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆԻՆ
|
Համայնքի ղեկավարը շնորհավորեց Դավթյանին ծննդյան 70 ամյակի կապակցությամբ, կարևորեց ոլորտում ներդրած մեծ ավանդը, մաղթեց երկարակեցություն, ուժ և եռանդ, ինչպես նաև հանձնեց խորհրդանշական հուշանվեր և արժանացրեց դրամական պարգևի։Դավիթ Մարգարի Դավթյանը ծնվել է 1954 թվականին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ծառայողի ընտանիքում։ 1971 թվականին ավարտել է Վարդենիս քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1971-1973թ․թ․ աշխատել է <<Սևան>> գյուղական կամավոր մարզական ընկերության Վարդենիսի շրջխորհրդում՝ որպես հրահանգիչ-մեթոդիստ։ 1973 թվականին ընդունվել և 1977 թվականին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտը՝ ստանալով ֆիզիկական դաստիարակության դասատուի որակավորում։ 1977-1982 ...
Մանրամասն |
|
10.09.24
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, ձեր ժամանակի խնայողության համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Մարտունի֊Վարդենիս բաժանմունքի աշխատակիցները շարժական սպասարկման ավտոմեքենայով սեպտեմբերի 11-ին, ժամը 11։00-ից սկսած կտեղակայվեն Վարդենիսի համայնքապետարանի հարակից տարածքում։ Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |