06.06.25
ՎԹԱՐԱՅԻՆ ՋՐԱՆՋԱՏՈՒՄ
|
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 6-ին, ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակով փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
|
|
05.06.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՀ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՄՈ ՄԱԴՈՅԱՆԻՆ
|
Հունիսի 4-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունեց Հայրենական մեծ պատերազմի ՀՀ վետերանների միության Վարդենիսի տարածքային խորհրդի նախագահ Կամո Մադոյանին, ով Համայնքի ղեկավարին հայտնեց շնորհակալական և երախտիքի խոսքեր, այնուհետև Միավորման նախագահ Ա․ Եսայանի անունից Ահարոն Խաչատրյանին հանձնեց պատվոգիր՝ Վետերանական շարժմանը ակտիվ մասնակցելու և 2024 թվականին կատարված աշխատանքներում մեծ ներդրում և ակտիվություն ցուցաբերելու համար։ Շնորհավորում ենք, հարգարժա՛ն Համայնքի ղեկավար, և մաղթում բեղմնավոր, արդյունավետ և նշանակալից կառավարման երկար տարիներ։
|
|
05.06.25
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Հունիսի 5-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Ընդունելությանը բնակիչները համայնքի ղեկավարին դիմեցին տարաբնույթ հարցերով ու խնդիրներով՝ աշխատանքի տեղավորման, հողային և սեփականության իրավունքի, սոցիալական, գյուղատնտեսական և այլն։ Քաղաքացիների դիմումները տեղում քննարկվեցին համայնքապետարանի աշխատակազմի տվյալ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ և տրվեցին պատասխաններ։ Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի կողմից իրականացվում է յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը՝ ժամը 11։00-ից: Համայնքի ղեկավարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ` այցելելով համայնքապետարան։
|
|
05.06.25
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
Սիրելի՛ վարդենիսցիներ, տեղեկացնում ենք, որ Վարդենիսի համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Վարդենիս համայնքում իրականացնում է մեծածավալ ասֆալտապատման աշխատանքներ, որոնց համար Վարդենիսի համայնքապետարանը հայտարարել է շինարարության բաց մրցույթներ։Ներկայացնում ենք այն բնակավայրերը, որտեղ կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ և կատարվելիք աշխատանքերի մրցութային գները․Մեծ Մասրիկ և Շատջրեք բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքների համար՝ 84 միլիոն 101 հազար 110 դրամ արժողությամբ,Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի գերեզմանոց տանող ճանապարհի և Ս.Ավետիսյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների համար՝ 87 միլիոն 311 հազար 990 դրամ արժողությամբ,Վարդենիս համայնքի Վանեվան բնակավայրի Գարագաշի ...
Մանրամասն |
|
04.06.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
|
Վարդենիս համայնքի Լուսակունք բնակավայրի մանկապարտեզում տեղի ունեցավ «Հրաժեշտ մանկապարտեզին» խորագրով տոնական հանդեսը, որի գլխավոր հերոսները մանկապարտեզի միջին խմբի սաներն էին։Մանկապարտեզի աշխատակազմը՝ տնօրեն Նարինե Գևորգյանի ղեկավարությամբ, կազմակերպել էր հետաքրքիր, բազմաժանր և բովանդակալից միջոցառում, որը հագեցած էր բեմական ներկայացումներով, երաժշտական համարներով և պարային ելույթներով։Երեխաները մեծ ոգևորությամբ էին հանդես գալիս, իսկ ներկաները՝ հիացմունքով հետևում էին նրանց ելույթներին։Միջոցառմանը ներկա էին Լուսակունք բնակավայրի վարչական ղեկավար Վահան Պետրոսյանը, Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի պետ Աննա Վարդանյանը, սաների ծնողները և այլք։Տոնական օրը լի էր ուրախությամբ, ...
Մանրամասն |
|
04.06.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
«Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադպրոց» ՀՈԱԿ-ի Ֆուտբոլի խմբերում մեկնարկում է 2017, 2018 և 2019 թվականներին ծնված երեխաների ընդունելությունը։  Անհրաժեշտ փաստաթղթերն են՝   Բժշկական տեղեկանք` երեխայի առողջական վիճակի մասին (ԷՍԳ պատկերը պարտադիր է)։  Ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն   Օրինական ներկայացուցչի անձնագրի պատճեն  Երեխայի լուսանկար `  ×  չափով - 3 հատ  Փաստաթղթերը ներկայացնելու համար մոտենալ «Վարդենիսի թիվ 1 մարզադպրոց» ՀՈԱԿ։  Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար զանգահարել 093 665704 հեռախոսահամարով։  Փաստաթղթերը ներկայացնելիս երեխայի ներկայությունը պարտադիր է։  Փաստաթղթերը ներկայացնելու համար մոտենալ հետևյալ ժամերին `  Երկուշաբթիից ուրբաթ` 09:00-18:00  Ընդմիջում` 13:00-14:00
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |