18.03.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Տեղեկացվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ազգաբնակչությանը, որի հանրային ծառայությունները նոր ձևաչափով, նոր որակով և առավել արդյունվետ ու հասանելի պայմաններում մատուցելու նպատակով 2025 թվականի մարտի 20-ին ժամը 11։30-15։30-ը ՀՀ ներքին գործերի նախարարության անձնագրային սպասարկման շրջիկ գրասենյակը կլինի Վարդենիս քաղաքում։ Տեղակայման վայրը՝ քաղաք Վարդենիս, Ռոմանի փողոց 10, Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի հարևանությամբ։Անձնագրային սպասարկման շրջիկ գրաենյակի կողմից կմատուցվեն հետևյալ ծառայությունները․անձնագրի փոխանակում,հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքի տրամադրում,հաշվառման տեղեկանքի տրամադրում,ժամանակավոր պաշտպանության վկայականի տրամադրում/փոխանակում,հաշվառումից հանում,ԼՂ-ից ...
Մանրամասն |
|
18.03.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի' բնակիչներ, Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ զգուշացնում ենք և հորդորում, որ դաշտերում և այգիներում մաքրման աշխատանքներ իրականացնելիս, չայրել խոտածածկ տարածքները։
|
|
17.03.25
🌼ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ
|
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուշադրության ներքո են Վարդենիս համայնքի ամենօրյա մաքրության ու բարեկարգման աշխատանքները։ Համայնքի տարբեր հատվածներում մաքրման և բարեկարգման մեծածավալ աշխատանքներն իրականացվում են «Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ֊ի աշխատակիցների կողմից։  Կատարվում են Վարդենիս քաղաքի փողոցների մաքրման, հողահարթեցման, կողային առուների մաքրման, մայթերի, վաքերի աղբից մաքրման աշխատանքներ, ճանապարհների եզրերը հետևողականորեն մաքրվում են չոր ճյուղերից և աղբից: Աշխատանքները կրում են շարունակական բնույթ։  Եկե'ք մաքուր պահենք մեր սիրելի համայնքը և աղբը գցե՛նք մոտակա աղբաման։
|
|
17.03.25
ՄԱՐՏԻ 22-ԻՆ ՄԻԱՆԱՆՔ ԵՐԿՐԻ ԺԱՄԻՆ
|
Այս տարի «Երկրի ժամ»-ն ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 22-ին:Կոչ ենք անում մարտի 22-ին, ժամը 20:30-21:30-ին միանալ և աջակցել շարժմանը՝ մեկ ժամով անջատելով բնակարանների, առանձնատների, հասարակական նշանակության կառույցների և շենքերի արտաքին լուսավորությունը:Միասին մեր մոլորակի համար կարող ենք անել ավելին։ Համախմբվելով Երկիրը պահպանելու շուրջ` մենք կօգնենք կերտել ավելի կանաչ ապագա։Տեղեկացնենք, որ 2008թվականից Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամ»-ը, որը միավորում է միլիոնավոր մարդկանց Երկրի մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ...
Մանրամասն |
|
17.03.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Մարտի 17-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին համայնքի ղեկավար կազմը, համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերը, <<Կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի տնօրենը և Վարդենիսի ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի ղեկավարը։Ոլորտների պատասխանատուները զեկուցեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին։Խորհրդակցության սկզբում Համայնքի ղեկավարը խոսեց ՀՈԱԿ-ներ կատարած շրջայցերի ընթացքում արձանագրված թերությունների և բացթողումների մասին։Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքի բյուջեի սեփական եկամուտների 2025 թվականի առաջին եռամսյակի կատարողականներին:Համայնքի մաքրության, բարեկարգման աշխատանքների ...
Մանրամասն |
|
13.03.25
ՎԱՐԴԵՆԻՍԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ <<ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ>> ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
2025 թվականի մարտի 12-ին Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի աշխատակազմը՝ տնօրեն Աիդա Սաղաթելյանի գլխավորությամբ, կազմակերպել էր «Գարնանային զարթոնք» խորագիրը կրող միջոցառում-ցերեկույթ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան: Միջոցառմանը ներկա էր Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը: Մանկական երաժշտական դպրոցում տիրում էր տոնական տրամադրություն: Հրաշալի երաժշտական կատարումներով ելույթ ունեցան դպրոցի սաները: Համերգի ավարտին Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բարսեղյանը շնորհավորեց կանանց, ողջունեց մասնակից շնորհալի սաներին և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ օրը գեղեցիկ և լեցուն դարձնելու համար։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |