23.07.25
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն:Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝Հեռուստա/ռադիո արտադրանք,Տպագիր և էլեկտրոնային նյութեր:Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մեդիա ոլորտի ինչպես անհատ ներկայացուցիչներ, այնպես էլ կազմակերպություններ։Մրցանակաբաշխության ...
Մանրամասն |
|
22.07.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕԳՈՍՏՈՍԻ 15-17-Ը ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՌՕՐՅԱ ԳԱՂԱՓԱՐԱԹՈՆ
|
Նախաձեռնության նպատակն է խթանել երիտասարդների շրջանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների զարգացումը` տրամադրելով ուսուցում, մենթորություն և լավագույն ծրագրերի դեպքում` ֆինանսական աջակցություն:Մրցակցային կարգով ընտրվելու են շուրջ 30 թիմ, որոնք եռօրյա ինտենսիվ գործընթացի ընթացքում տարբեր ոլորտային մասնագետների աջակցությանբ կզարգացնեն իրենց սոցիալական բիզնես գաղափարները: Դե իսկ լավագույն 10 նախագծերը կստանան ֆինանսավորում՝ իրենց գաղափարներըիրագործելու համար:Դասընթացները անվճար են, իսկ կեցության ու տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները:Մասնակցության հայտերը ներկայացվում են թիմերի կողմից: Թիմում կարող են լինել 3-4 մասնակից: Թիմի կազմում կարող են ընդգրկվել 16-35 տարեկան երիտասարադները ...
Մանրամասն |
|
21.07.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶՈՐԱԿՈՉՆ ԷՐ
|
ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացի շրջանակում այսօր՝ հուլիսի 21-ին, Վարդենիս համայնքի զորակոչիկների ևս մեկ խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:Նրանց ծառայության ճանապարհելու արարողությանը մասնակցել են Վարդենիս համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը, Համայնքի ղեկավարի օգնական Ալիկ Եղիազարյանը, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վարդենիսի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Կամսար Հարությունյանը, մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարները, նրանց ընտանիքի անդամները, ընկերները և այլք։Զորակոչիկներին անփորձանք ծառայություն և բարի վերադարձ մաղթեց Խաժակն Մկրտչյանը։Արժանապատի'վ, խաղա'ղ և անփորձա՛նք ծառայություն, սիրելի՛ զինակոչիկներ, ...
Մանրամասն |
|
21.07.25
ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՕՐԸ ՏՈՆԱԿԱՆ ԷՐ ԵՎ ԼԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՈՎ
|
Հուլիսի 21-ին <<Ակունքի մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ը Շախմատի միջազգային օրվան նվիրված մշակույթի տան դահլիճում կազմակերպել էր շախմատային մանկապատանեկան մրցաշար՝ տնօրեն Գոհարիկ Վարդանյանի գլխավորությամբ, որին մասնակցեցին Ակունքի շախմատասեր պատանիները:Մրցաշարին ներկա էին Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բարսեղյանը, Ակունք բնակավայրի վարչական ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի պետ Աննա Վարդանյանը և այլք։Մրցաշարը անցկացվեց երկու տարիքային փուլով՝ մինչև 12 տարեկան և 12 տարեկանից բարձր։ Մրցաշարը վարեց և անցկացրեց Ակունքի միջնակարգ դպրոցի շախմատի մասնագետ Ռադիկ Մովսիսյանը։Հաղթող մասնակիցները համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի կողմից պարգևատրվեցին ...
Մանրամասն |
|
19.07.25
🌞ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱԿԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Այս պահին Վարդենիս քաղաքի ✅️Երիտասարդության 11, 3 , 2, 6, 12 և Արզոյան 2 հասցեների բազմաբնակարանների բակերում տեղի են ունենում 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված հողահարթեցման, բարեկարգման ակտիվ և եռուն, ինչպես նաև ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ` ասֆալտապատմանը նախապատրաստելու նպատակով: 🇦🇲Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն այցելեց շինհրապարակների վերածված բակերը, զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց գոհունակությունը` իրենց հասցեներում տեսնելով այդքան սպասված շինարարական եռուզեռը
|
|
17.07.25
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՆՈՐԱԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐ
|
Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը` Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ և Նորակերտ բնակավայրի վարչական ղեկավար Գերասիմ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Նորակերտ բնակավայր։Այսօր` հուլիսի 17֊ին, Նորակերտ բնակավայրի 1֊ ին փողոցը անվանակոչվեց Արցախյան 44֊օրյա պատերազմում քաջաբար զոհված ժամկետային զինծառայող սիրելի Սամո Ղազարյանի անվամբ։Բացման արարողությունն իրականացրին Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և զոհված զինծառայողի հայր` Կարեն Ղազարյանը։Բացման հանդիսավոր արարողությունից հետո Համայնքի ղեկավարը այցելեց բնակավայրի գերեզմանատուն, հարգանքի տուրք մատուցեց և ծաղիկներ խոնարհեց Արցախյան բոլոր պատերազմներում զոհված զինծառայողների շիրիմներին։Հազար խունկ և խոնարհում հայրենիքի համար ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |