08.05.25
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 9-ին, ժամը 11:00-ին Վարդենիսի համայնքապետարանի բակից դեպի Վարդենիսի կենտրոնական հրապարակում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան կիրականացվի քայլերթ և ծաղկեդրման արարողություն, այնուհետև ժամը 12:00-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ծովակ բնակավայրում կկատարվի պատերազմների ժամանակ հերոսաբար զոհված հայորդիների հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի բացման և օրհնության արարողություն։ Հարգելի՛ բնակիչներ, սիրով սպասում ենք ձեզ՝ միասին հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների անմար հիշատակին։ Հարգանքով՝ Վարդենիսի համայնքապետարան
|
|
06.05.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ ՈՒՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՅՈՒՑԱԶՆԱԳՐՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ
|
Մայիսի 5-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և համայնքապետարանի ղեկավար կազմը ջերմորեն ընդունեցին վարդենիսցի տաղանդավոր պարմանուհի, Հայաստանի Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր Մարգարիտա Մինասյանին։Մարգարիտան նկատելով իր ունակությունը՝ դիմել է Հայաստանի «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպությանը և գրանցել իր առաջին ռեկորդը՝ արտասանելով հայ բանաստեղծների ստեղծագործությունները վերջից դեպի սկիզբ, այնուհետև առավել հմտանալով՝ սկսել է ռուսերեն, անգլերեն և միջին հայերենով հակառակ կարդալ ու խոսել և գրանցել է ևս մեկ ռեկորդ։Համայնքի ղեկավարը սիրով շնորհավորեց Մինասյան Մարգարիտային, մաղթեց նորանոր նվաճումներ, հանձնեց պատվոգիր՝ տեքստը վերջից դեպի սկիզբ արտաբերելու ...
Մանրամասն |
|
05.05.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Սեւան» երիտասարդական ակումբ» ՀԿ- ին ս.թ․ ապրիլի 15-ից մեկնարկել է ՍևանաՑԱՆՑ ծրագիրը, որի նպատակն է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդների շրջանում տարածել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարը:ՍևանաՑԱՆՑ ծրագրի մասինԾրագրի նպատակն է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդների շրջանում տարածել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարը՝ նպաստելով մշակութային և բնապահպանական կրթության խթանմանը, երիտասարդության շրջանում դրա տարածմանն ու շարունակականության ապահովմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել եռօրյա ՍևանաՑԱՆՑ մշակութային երիտասարդական ...
Մանրամասն |
|
05.05.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 33 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգելի՛ Ռազմական ոստիկաններ, շնորհավորում եմ Ռազմական ոստիկանության համակարգի հիմնադրման 33 ամյակի կապակցությամբ։ Դո՛ւք, ծառայելով Հայաստանի Հանրապետությանը, կատարում եք ձեր կարևոր առաքելությունը՝ բարձր որակով ու պատասխանատվությամբ՝ զինված ուժերում բարձրացնելով իրավագիտակցության մակարդակը և ամրապնդելով կարգապահությունը։ Հազար խոնարհում հավերժացած հերոսների հիշատակի ու նրանց հարազատների առաջ։ Համբերություն և առողջություն վետերաններին, անփորձանք ծառայություն Ռազմական ոստիկանության անձնակազմին։ Շնորհավո՛ր տոնդ, ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆ։ Հարգանքով՝ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյան
|
|
03.05.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Վարդենիս համայնքում մեկնարկած Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցեցին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմը, համայնքային ենթակայության հիմնարկները, կրթական, առողջապահական, կառույցները, բնակավայրերի վարչական կազմերը, համայնքային նշանակության կազմակերպությունները, ուժային կառույցները, հասարակական կազմակերպությունները, տնտեսվարողները, մասնավոր կառույցները, քաղաքացիները և այլն: Վարդենիս քաղաքում և 34 բնակավայրերում,համայնքային և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում իրականացվեցին մաքրման, բարեկարգման աշխատանքներ: ♻️Մեր համայնքը մեր հայելին է։ 💚Մաքուր Հայաստանը սկսվում է քո բակից։ #Համապետականշաբաթօրյակ
|
|
03.05.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՄԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
☘️Մայիսի 3-ին Վարդենիս համայնքի ողջ տարածքում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը: Աշխատանքներին ընդգրկվել են Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմը, ՀՈԱԿ-ները, քաղաքացիները, հիմնարկ ձեռնարկությունները, կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, հասարակական կազմակերպությունները, բուժհաստատությունները և այլն։ Համայնքապետարանը տրամադրել է ինքնաթափ, բեռնատար ավտոմեքենաներ՝ կուտակված աղբը տեղափոխելու համար: Առողջ շրջակա միջավայր և մաքուր համայնք ունենալու համար պատասխանատու են բոլորը։ Մեր համայնքի մաքրությանը լինե՛նք հետևողական: ☘️Մաքուր Հայաստանը սկսվում է քո բակից։ ✅️Միացի՛ր, մաքրե՛նք, հոգ տանե՛նք։ #Համապետականշաբաթօրյակ
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |