01.07.25
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է, ՈՐ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ <<ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔԸ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
|
Մասնավորապես` 2022 թվականին ընդունված «Հաշտարարության մասին» օրենքի փոփոխություններով որոշ ընտանեկան գործեր (ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ) նախքան դատարան դիմելը ենթակա կլինեն հաշտարարության:Նախատեսվող փոփոխությունների արդյունքում ընտանեկան վեճերի մի ստվար զանգված՝ շուրջ 70 տոկոսը, մինչ դատարան դիմելը նախապես ենթակա է լինելու հաշտարարության միջոցով լուծման: Այս պայմանից ...
Մանրամասն |
|
01.07.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
ՀՀ Դատախազության համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, սիրելի՛ վետերաններ, Շնորհավորում եմ ՀՀ դատախազության աշխատակցի օրվա և ՀՀ դատախազության համակարգի կազմավորման 107-րդ ամյակի կապակցությամբ: Օրենքի գերակայության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը լրջագույն մարտահրավերներ են իրավական պետության կերտման ճանապարհին: ՀՀ դատախազության աշխատակիցներ, դո՛ւք պատվով և մեծ նվիրվումով եք կատարում ձեր աշխատանքը, առաջնորդվում եք օբյեկտիվության և բոլորի հավասարությունը օրենքի առջև ապահովելու սկզբունքով: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում առողջություն, կամք, ուժ և եռանդ իրավական պետության կերտման բարդ և պատասխանատու ճանապարհին:
|
|
27.06.25
ՌԱՖԻԿ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԹԻՄԵՐԻ ՄԻՋԵՎ
|
Սույն թվականի հունիսի 26-ին Վարդենիսի Ռաֆիկ Եսայանի անվան քաղաքային մարզադպրոցում տեղի ունեցավ հունահռոմեական ըմբշամարտի առաջնություն՝ մարզադպրոցի թիմերի միջև:
|
|
23.06.25
ՍՈՒՅՆ ՈՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ԵՎ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
|
Սույն թվականի հունիսի 21-ին Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրում տեղի ունեցավ Սուրբ Մեսրոպ եկեղեցու օծման և բացման արարողությունը։Օծման արարողությունը իրականացվեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի ձեռամբ` աղոթակցությամբ թեմի հոգևոր դասի ու ներկա հավատավոր ժողովրդի։Օծման սուրբ արարողությանը ներկա էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, մարզպետարանի և համայնքապետարանի ղեկավար կազմերի ներկայացուցիչները, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, Հայաստանի ազգային հերոս Գարեգին Պողոսյանը, Վարդենիս համայնքի ավագանու անդամները, Ակունք բնակավայրի վարչական ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, ուժային կառույցների, ՊՈԱԿ֊ների ղեկավարները, եկեղեցու ...
Մանրամասն |
|
21.06.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՆՎԻՐՎԱԾ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕՐՎԱՆ
|
Սիրելի՛ բուժաշխատողներ, առողջապահական համակարգի հարգելի' ներկայացուցիչներ,շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողների օրվա առթիվ՝ երախտագիտություն եմ հայտնում ձեր անձնվեր աշխատանքի, մասնագիտական նվիրումի և մարդասիրական առաքելության համար։Ձեր պատասխանատու աշխատանքը պահանջում է բացառիկ ուշադրություն, համբերություն ու հոգատարություն, քանի որ գործ ունեք մարդկային կյանքերի հետ։Շնորհակալություն եմ հայտնում ձեզ` դրսևորած համարձակության, սրտացավության, տոկունության և նվիրվածության համար։Թո'ղ ձեր աշխատանքն արժևորվի ամեն օր, թո'ղ ձեր ջանքերն օրհնությամբ և հաջողությամբ պսակվեն, իսկ օջախներում տիրի համերաշխություն, խաղաղություն, սեր և առողջություն։Մաղթում եմ անսպառ ուժ, եռանդ, մասնագիտական շարունակական աճ` ձեր անդուլ ...
Մանրամասն |
|
19.06.25
ՎԱՐԴԵՆԻՍԻ Կ․ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ 2024-2025 ՏԱՐՎԱ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
|
Հունիսի18֊ին Վարդենիսի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների քննական աշխատանքների ցուցադրությունը և ավարտական վկայականների հանձնումը։Դպրոցի աշխատակազմը` տնօրեն Մերի Հակոբյանի գլխավորությամբ, կազմակերպել էր նաև գեղեցիկ ցուցահանդես֊միջոցառում։Միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի պետ Աննա Վարդանյանը և աշխատակիցները, ՀՈԱԿ֊ների ղեկավար կազմը, ծնողներ և այլք։Դպրոցի շրջանավարտներին` 5_րդ խմբի սաներ Սարգսյան Լարիսային /գերազանց առաջադիմություն/ Սիմոնյան Մարինեին /գերազանց առաջադիմություն/, Զիրոյան Արկադիին,Սահակյան Լինային, հանձնվեց ավարտական վկայականներ։ Դպրոցի տնօրենը շնորհավորեց նաև Երևանի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |