Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Ապրիլ 23 - Մայիս 12
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Ապրիլ 21 - Մայիս 21
Հայտարարություն
2025,Ապրիլ 18 - Մայիս 20
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Ապրիլ 2 - Մայիս 22
Հայտարարություն
2024,Դեկտեմբեր 16 - 2025,Դեկտեմբեր 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.05.25 ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԱՐԴԵՆԻՍԻ Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Մայիսի 8-ին Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանն ընդունեց Վարդենիսի Կ․ Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանին, ուսմասվար Լուսիկ Պետրոսյանին, մանկավարժներ՝ Սուսաննա Թադևոսյանին, Նարեկ Խաչատրյանին, Լիաննա Ասատրյանին, Մարի Թադևոսյանին և գեղարվեստի դպրոցի արվեստասեր սաներին։Մեծ սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 4-ին մայրաքաղաք Երևանում կայացած <<Էտյուդ>> հանրապետական մրցույթ փառատոնում դպրոցի սաները գրանցել են աննախադեպ բարձր արդյունքներ՝ նվաճելով Գրան պրի բարձրագույն պարգևը և առաջատար հորիզոնականները։Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը ջերմորեն շնորհավորեց և՛ մանկավարժներին՝ տնօրենի գլխավորությամբ, և՛ սիրելի սաներին, փոխանցեց ... Մանրամասն
09.05.25 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

2025 թվականի մայիսի 9-ին Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրում անցկացվելու է դպրոցական աղջիկների <<Ֆուտբոլային փառատոն>>, որին մասնակցելու են սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցների 6-րդ- 9-րդ դասարանների
/2011-2014թ.թ. ծնված/ թվով 60 երեխաներ:

09.05.25 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՄԱՅԻՍԻՆՆՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
 Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առթիվ: Մայիսի 9-ը մեզ համար ամենաթանկ ու նվիրական տոներից մեկն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում կամքն ու հաղթական ոգին։ Այսօր՝ մայիսի 9-ին, տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը, Շուշիի ազատագրման 33-րդ տարին։ Չնայած մենք չենք կարողանում գնալ Շուշի, բայց լիահույս եմ, որ կգա լուսապայծառ այն օրը, երբ մեր Շուշին կազատագրվի ոսոխների ճիրաններից, և Սուրբ Ղազանչեցոցում նորից հարսանիքներ տեղի կունենան։ Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը ազգերի ինքնության պահպանման հաղթանակ էր։ Այդ պայքարում հայ ժողովուրդը ունեցել է իր անուրանալի դերն ու նշանակությունը։ Հայրենական ... Մանրամասն
09.05.25 ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՂԻԿՆԵՐ ԽՈՆԱՐԵՑԻՆ ՀՈՒՇԱԿՈԹՈՂՆԵՐԻ ՄՈՏ
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և Խաղաղության տոնի կապակցությամբ, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ՝ համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամները, Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը, ուժային կառույցների ղեկավարները, համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցները ծաղիկներ խոնարհեցին և ծաղկեպսակ տեղադրեցին Վարդենիս քաղաքի և Ծովակ բնակավայրի Հայրենական մեծ պատերազմում անմահացած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ՝ Ծովակ բնակավայրի նվիրյալ զավակ Նվեր Մանուկյանի ջանքերով և Վարդենիս համայնքի ղեկավարի խորհրդական Հունան Հարությունյանի նախաձեռնությամբ, Ծովակի ... Մանրամասն
08.05.25 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 9-ին, ժամը 11:00-ին Վարդենիսի համայնքապետարանի բակից դեպի Վարդենիսի կենտրոնական հրապարակում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան կիրականացվի քայլերթ և ծաղկեդրման արարողություն, այնուհետև ժամը 12:00-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ծովակ բնակավայրում կկատարվի պատերազմների ժամանակ հերոսաբար զոհված հայորդիների հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի բացման և օրհնության արարողություն։
Հարգելի՛ բնակիչներ, սիրով սպասում ենք ձեզ՝ միասին հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների անմար հիշատակին։
Հարգանքով՝ Վարդենիսի համայնքապետարան
08.05.25 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն իրականացրեց քաղաքացիների ընդունելություն:
Ընդունելությանը ներկա էին նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատու մասնագետները՝ քաղաքացիներին մասնագիտական խորհրդատվություն տալու և ուղղորդելու նպատակով:
Համայնքի ղեկավարին դիմեցին զանազան խնդիրներ ունեցող բնակիչներ` համայնքի տարբեր բնակավայրերից․
սոցիալական աջակցության,
գյուղատնտեսական,
առողջապահական,
զբաղվածության ապահովման
և այլ հարցերով:
Բոլոր քաղաքացիների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ, ինչպես նաև դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner