04.06.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
|
Վարդենիս համայնքի Լուսակունք բնակավայրի մանկապարտեզում տեղի ունեցավ «Հրաժեշտ մանկապարտեզին» խորագրով տոնական հանդեսը, որի գլխավոր հերոսները մանկապարտեզի միջին խմբի սաներն էին։Մանկապարտեզի աշխատակազմը՝ տնօրեն Նարինե Գևորգյանի ղեկավարությամբ, կազմակերպել էր հետաքրքիր, բազմաժանր և բովանդակալից միջոցառում, որը հագեցած էր բեմական ներկայացումներով, երաժշտական համարներով և պարային ելույթներով։Երեխաները մեծ ոգևորությամբ էին հանդես գալիս, իսկ ներկաները՝ հիացմունքով հետևում էին նրանց ելույթներին։Միջոցառմանը ներկա էին Լուսակունք բնակավայրի վարչական ղեկավար Վահան Պետրոսյանը, Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի պետ Աննա Վարդանյանը, սաների ծնողները և այլք։Տոնական օրը լի էր ուրախությամբ, ...
Մանրամասն |
|
04.06.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
«Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադպրոց» ՀՈԱԿ-ի Ֆուտբոլի խմբերում մեկնարկում է 2017, 2018 և 2019 թվականներին ծնված երեխաների ընդունելությունը։  Անհրաժեշտ փաստաթղթերն են՝   Բժշկական տեղեկանք` երեխայի առողջական վիճակի մասին (ԷՍԳ պատկերը պարտադիր է)։  Ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն   Օրինական ներկայացուցչի անձնագրի պատճեն  Երեխայի լուսանկար `  ×  չափով - 3 հատ  Փաստաթղթերը ներկայացնելու համար մոտենալ «Վարդենիսի թիվ 1 մարզադպրոց» ՀՈԱԿ։  Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար զանգահարել 093 665704 հեռախոսահամարով։  Փաստաթղթերը ներկայացնելիս երեխայի ներկայությունը պարտադիր է։  Փաստաթղթերը ներկայացնելու համար մոտենալ հետևյալ ժամերին `  Երկուշաբթիից ուրբաթ` 09:00-18:00  Ընդմիջում` 13:00-14:00
|
|
03.06.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՔՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» ծրագրի կողմից հայտարարված «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրի ներքո անցկացված միջոցառման շրջանակներում մայիսի 30-ին «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքային մանկական գրադարան» ՀՄ-ում՝ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, անցկացվեց «Կայուն էներգիայի և թափոնների կառավարման վերաբերյալ տեղեկատվական հանդիպում»: Առաջին մասում անդրադարձ եղավ Վարդենիսում արևային էներգիայի կիրառման փորձին։ Քննարկվեցին այս տեխնոլոգիայի՝ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված էկոլոգիական օգուտները, ինչպես նաև համայնքի տնտեսության վրա դրական ազդեցությունները։ Արևային լուծումները դիտարկվեցին որպես համայնքի ...
Մանրամասն |
|
03.06.25
ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
|
2025 թվականի հունիսի 2-ին Վարդենիսի համայնքապետարանում մեկնարկեց ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը: Հունիսի 2-11-ը կազմակերպվող դասընթացին մասնակցում են Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմիհամայնքային ծառայողները:Նշենք, որ վերապատրաստումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան:Դասախոսություններն անցկացվում են դասական եղանակով՝ կիրառելով նաև լսարանի հետ երկխոսությանեղանակը, առանձին հարցերի շուրջ կարճ քննարկումներ, կարծիքների համադրման և ամփոփման եղանակները:Համայնքային ծառայողների վերապատրաստումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 64-Լ հրամանով ...
Մանրամասն |
|
02.06.25
«ՍՈԹՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
«Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» ծրագրի կողմից հայտարարված «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրի ներքո անցկացված միջոցառման շրջանակներում մայիսի 29-ին «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում՝ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, անցկացվեց տեղեկատվական պարապմունք-միջոցառում «Կրթություն՝ հանուն կայուն և կանաչ ապագայի» թեմայով։Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին թեմատիկ անիմացիաներ, որոնք երեխաներին հասանելի ու հետաքրքիր ձևով ներկայացրին կանաչ էներգիայի և կայուն զարգացման գաղափարները։ Դրանց շնորհիվ երեխաները կարողացան ձևավորել ավելի ամբողջական պատկերացում շրջակա միջավայրի ...
Մանրամասն |
|
01.06.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ փոքրիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որպեսզի խաղաղությունն ու երջանկությունը լինեն ձեր մշտական ուղեկիցները, շրջապատված լինեք անհուն սիրով, ուշադրությամբ ու հոգատարությամբ: Հարգելի՛ ծնողներ, ձեր փոքրիկների մանկության ամեն մի օրը թո՛ղ դառնա լուսավոր ու վառ հիշողություն: Վարդենիսի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի մեծ մասը, ըստ էության, երեխայակենտրոն են և միտված են մեր համայնքի բալիկների կյանքը առավել ապահով, բարեկեցիկ ու անհոգ դարձնելուն: Համայնքի մանկապարտեզների առկա խնդիրներն ու փոքրիկներին առնչվող բոլոր հարցերը մշտապես իմ ուշադրության կենտրոնում են և ըստ առաջնահերթության դրանց տրվում են հիմնավոր լուծումներ: ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |