Այսօր: Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հուլիս 30 - Օգոստոս 26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հուլիս 30 - Օգոստոս 26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հուլիս 16 - Օգոստոս 12
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հուլիս 7 - Օգոստոս 1
Հայտարարություն
2024,Դեկտեմբեր 16 - 2025,Դեկտեմբեր 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.07.25 ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՄԵԾ ԹԱՓՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Վարդենիս քաղաքի Ազգալդյան, Երիտասարդության և Անդրեասյան փողոցներում մեծ ծավալով ընթանում են շինարարական նախապատրաստական աշխատանքներ։Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը տեղում ծանոթացավ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։2025 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված՝ վերոգրյալ փողոցների երթևեկելի հատվածներում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ՝ ասֆալտապատում և ջրահեռացման համակարգերի կառուցում։Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հետևողական է յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների բարձր որակով իրականացման ընթացքին։Փողոցների ասֆալտապատման և անցկացման աշխատանքները եղել և մնում են մեր օրակարգում:Անվտանգ երթևեկությունն ապահովելու համար նախատեսվում ... Մանրամասն
29.07.25 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
Հուլիսի 29-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրայնի անմիջական աջակցությամբ Վարդենիս համայնքի Հայաստանի շախմատի ակադեմիայում տրվեց շախմատի 1-ին կարգի որակավորման մարզային մրցաշարի մեկնարկը։Բացման արարողությանը ներկա էին Վարդենիս համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը և համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի պետ Աննա Վարդանյանը։Համայնքի ղեկավարի խորհրդականը ջերմորեն շնորհավորեց շախմատասեր մասնակիցներին, հյուրերին և մաղթեց արդար ու ազնիվ խաղ։Մարզից մասնակցում են Վարդենիսի, Վարդենիկի, Մարտունիի, Սարուխանի, Ճամբարակի և Գավառի ՀՀ շախմատի ակադեմիաների մասնաճյուղերի սաները՝ թվով 26 մասնակից, մրցաշարը ընթանում է շվեյցարական մրցակարգով /9խաղ/ ՝ գլխավոր մրցավար, Հայաստանի շախմատի ակադեմիայի ... Մանրամասն
28.07.25 ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ELEVATE ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Հուլիսի 28-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունեց ELEVATE ծրագրի ղեկավար Մարիա-Ալեքսանդրա Բասերմանին, ծրագրի համակարգող Արեգ Բադալյանին, ծրագրի օգնական Մերի Մարգարյանին։ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը իրակացնում է «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ELEVATE ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) կողմից։Ծրագրի շրջանակներում համայնքներում ստեղծվել են կառավարման խորհուրդներ, որով երաշխավորվում է, որ համայնքի ձայնը լիովին լսելի կլինի և կներառվի պլանավորման գործընթացում։Համայնքի ղեկավարը ողջունեց հյուրերին, լսեց առաջարկները, ծանոթացավ ծրագրի վերաբերյալ տեղեկատվությանը, ... Մանրամասն
27.07.25 ՍԻՐԵԼԻ՛ ԲՆԱԿԻՉՆԵՐ, ՋԵՐՄՈՐԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՎԱՐԴԱՎԱՌԻ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը, և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29):
Թո՜ղ յուրաքանչյուրիդ ընտանիքում թևածեն լույսը, աստվածային օրհնությունները, բարիքները, խինդն ու ուրախությունները։
Հարգանքով` Վարդենիսի համայնքապետարան

26.07.25 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
Հուլիսի 25֊ին, Վարդենիս համայնքի Դարանակ բնակավայրի հարակից տարածքի ափամերձ հատվածում գտնվող «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ում Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հանդիպեց համայնքի ակտիվ երիտասարդների հետ։ Համայնքի ղեկավարը ջերմորեն ողջունեց սիրելի երիտասարդներին,
լսեց նրանց կողմից բարձրացված հուզող հարցերը, առաջարկները, այնուհետև քննարկեցին երիտասարդներին առնչվող մի շարք խնդիրներ։
Երկար սպասված այս հանդիպումը ամուր հիմքեր է ստեղծում համայնքի երիտասարդներին համախմբելու և միասին իրականացնելու ստեղծարար, հետաքրքիր, արդիական ծրագրեր։
Այսպիսի արդյունավետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

 

23.07.25 ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն:Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝Հեռուստա/ռադիո արտադրանք,Տպագիր և էլեկտրոնային նյութեր:Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մեդիա ոլորտի ինչպես անհատ ներկայացուցիչներ, այնպես էլ կազմակերպություններ։Մրցանակաբաշխության ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner