Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Մայիս 30 - Հունիս 26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Մայիս 27 - Հունիս 24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Մայիս 21 - Հունիս 18
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Մայիս 12 - Հունիս 9
Հայտարարություն
2024,Դեկտեմբեր 16 - 2025,Դեկտեմբեր 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.05.25 🎉 ՀՈՒՆԻՍԻ 1-Ը՝ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 🎈
Հունիսի 1֊ը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Վարդենիս համայնքում կվերածվի իսկական տոնի։ Վարդենիս համայնքի սիրելի' երեխաներ, Հունիսի 1֊ին` ժամը 12։00֊ին, բոլորիդ սիրով հրավիրում ենքՎարդենիս քաղաքի Գառնիկ Կարապետյանի անվան քաղաքային զբոսայգի /Ոստիկանության դիմաց/։Ի՞նչ է սպասվում.Գեղեցիկ և բովանդակային մանկական համերգ,Հագեցած լուսանկարչական անկյուն, Սպորտային խաղեր և ցուցադրական համարներ,Մանկական կտավների ցուցահանդես, սիրողական շախմատի մրցույթ` երկու տարիքային փուլերով,Թեմատիկ երաժշտություն, Զվարճալի խաղեր,Արհեստավարժ անիմատորների կողմից կկազմակերպվեն ակտիվ խաղեր,խաղավարներ, թիմային մրցույթներ և դինամիկ ակտիվություններ՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար, Մուլտհերոսների հանդիպում – ... Մանրամասն
30.05.25 ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳՈՎ
Մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ Վարդենիս քաղաքում անցկացվեց հայրենասիրական մեծ միջոցառում՝ «Քարերի ամրոց, մեր երկիր հայոց» խորագրով։Միջոցառումը կազմակերպել էին «Խոսում է Երևանը» հասարակական կազմակերպությունը և Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի աշխատակազմը` տնօրեն Նելլի Խաչատրյանի գլխավորությամբ։ Միջոցառմանը Ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմը` Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանի գլխավորությամբ, ավագանու անդամները, վարչական ղեկավարները, ՊՈԱԿ֊ երի ղեկավարները, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակազմերը՝ տնօրենների գլխավորությամբ։Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավարի ... Մանրամասն
28.05.25 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
 Հարգելի՛ հայրենակիցներ,Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 107-րդ տարեդարձի կապակցությամբ։Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հերոսամարտերը հայ ժողովրդի պատմության առանցքային և վճռորոշ իրադարձություններից են:Հարյուրամյակներ շարունակ զրկված լինելով պետականությունից՝ հենց այս փայլուն հաղթանակներով հայ ժողովուրդը կյանքի կոչեց իր բաղձալի երազանքը` ամրագրեց, վերահաստատեց ազատ ապրելու իր սեփական իրավունքը:Անցյալի փառահեղ հաղթանակների հիշողությունը թո'ղ ապրեցնի և կենարար ուժ հաղորդի մեզ և առաջնորդի դեպի նոր հաղթանակների։Խոնարհվում եմ հայկական պետականության համար իրենց կյանքը զոհած բոլոր հայորդիների հիշատակի առաջ։Խորհրդանշական այս օրվա առթիվ մաղթում եմ միասնականություն ... Մանրամասն
28.05.25 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՍԱՆԵՐԸ՝ ԴԱՍՏԻԱՐԱԿՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՐԵՑԻՆ ԲԱԿԻ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ՏՆԿԵՑԻՆ ԾԱՂԻԿՆԵՐ
«Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» ծրագրի կողմից հայտարարված «Արդար և մրցունակ կանաչացման խթանում» խորագրի ներքո անցկացված միջոցառման շրջանակներում Մայիսի 27-ին «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, անցկացվեց «Սովորում ենք սիրել բնությունը» թեմայով բակի մաքրում։
Մանկապարտեզի սաները՝ դաստիարակների և աշխատակիցների ուղեկցությամբ ու աջակցությամբ, մաքրեցին բակի տարածքը և տնկեցին ծաղիկներ։ Դաստիարակները երեխաներին բացատրեցին, թե որքան կարևոր գործ են անում՝ խնամելով շրջակա միջավայրը և նպաստելով մաքրությանը։
27.05.25 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԵՄ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹՎԱ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
Վարդենիս համայնքը միանում է ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան, որն այս տարի կրում է «Արդար և մրցունակ կանաչացման խթանում» խորագիրը։Վարդենիսի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցը միացել է Եվրոպական միության Կայուն էներգիայի շաբաթվա 2025 թվականի նախաձեռնությանը։ Գեղարվեստի դպրոցի 10–12 և 13–15 տարեկան սաները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ծրագրին՝ ստեղծելով աշխատանքներ, որոնք արտացոլում են իրենց պատկերացումները կայուն զարգացման և էկոլոգիական պատասխանատվության մասին։ Նախատեսվում է ծրագրի ավարտին կազմակերպել ցուցահանդես՝ «Մեր կանաչ համայնքը» խորագրով, որի նպատակն է երեխաների ստեղծագործությունների միջոցով տարածել էկոլոգիապես պատասխանատու վարքագծի ... Մանրամասն
27.05.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վարդենիս համայնքի այգեգործությամբ և ջերմատնային տնտեսություններով զբաղվող հարգելի՛ տնտեսվարողներ, տրամադրում ենք ձեզ Նիդերլանդների Վեսթլանդ համայնքի իշխանությունների կողմից Այգեգործական շրջանների համաշխարհային դաշինք ձևավորելու մասին տեղեկատվությունը:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner