18.04.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՆԻԿՈԼԱ ԲԵՅԻՆ ԵՎ ԹԻՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱԳԻՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
|
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և համայնքապետարանի ղեկավար կազմը ընդունեցին Եվրոխորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյին, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Նիկոլա Մեցդորֆին, «SOS արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Ալեքսանդր Գուդարզիին և թիմի ղեկավար Սարգիս Հակոբյանին։Համայնքի ղեկավարը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց Վարդենիս համայնքի և բնակչության կողքին մշտապես լինելու և աջակցելու համար:Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակութային, սոցիալական, գյուղատնտեսական և կրթական ոլորտներին առնչվող ծրագրերի վերաբերյալ հարցեր:Կարևորվեց համայնքում իրագործված ծրագրերի նշանակությունն ու դերը։Շնորհակալություն ենք հայտնում սերտ համագործակցության ...
Մանրամասն |
|
17.04.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՊԱԼԱՏԻ ՍԱՆԵՐԻՆ
|
Ապրիլի 17-ին Վարդենիս համայնքի ղեկավար կազմը ընդունեց Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի տնօրեն Արմեն Խաչատրյանին, Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մշակույթի տան տնօրեն Շահեն Հովհաննիսյանին, մշակույթի պալատի ավագ մեթոդիստ, ասմունքի խմբի ղեկավար Հերմինե Մովսիսյանին և շնորհալի սաներին։Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի և Ծովակի մշակույթի տան պարի և ասմունքի խմբերի սաները՝ Տաթև Կարոյանը, Մարի Սաֆարյանը, Մերի Վարդանյանը և Եվա Ղարիբյանը մասնակցել են ART SET պրոդյուսերական կենտրոնի կողմից կազմակերպված «Սեդֆեստ» միջազգային V փառատոնին:Ասմունքի խմբի սաներ՝ Տաթև Կարոյանը արժանացել է գլխավոր մրցանակի, իսկ Մարի Սաֆարյանը զբաղեցրել է 2-րդ պատվավոր հորիզոնականը:Մենապարերով ...
Մանրամասն |
|
17.04.25
ԱՊՐԻԼԻ 18-Ը ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
|
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ICOMOS) առաջարկով՝ 1983թ․ UNESCO-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Նախաձեռնության նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության ու դրա խոցելիության վերաբերյալ, այն պաշտպանելուն ու պահպանելուն ուղղված միջոցների անհրաժեշտության մասին խոսել։Հուշարձանները համամարդկային արժեք են, համընդհանուր ժառանգություն։ Հետևաբար, կարևորվում է պատմամշակութային ժառանգությունը հնարավորինս ամբողջական ու անվնաս պահպանելուն և հետագա սերունդներին փոխանցելուն ուղղված միասնական միջոցների կիրառումը։ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է 24292 պատմության և մշակույթի ...
Մանրամասն |
|
17.04.25
ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԱՐԴԵՆԻՍԻ Ռ․ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ
|
Ապրիլի 17-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունեց Վարդենիսի Ռաֆիկ Եսայանի անվան քաղաքային մարզադպրոցի տնօրենի տեղակալ Արսեն Մաթևոսյանին և դպրոցի սաներին։Սույն թվականի ապրիլի 12-13-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Շինկիոկուշին կարատեի բաց առաջնություն, որին մասնակցել է նաև մարզադպրոցի կարատեի թիմը՝ մարզիչ Արևշատ Գեղամյան:Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր սաները հաղթանակած տեղերով են վերադարձել․Սիմոնյան Նարեկ-2-րդ տեղԽաչատրյան Դավիթ-3-րդ տեղՎարդանյան Գոռ-3-րդ տեղԲարեյան Մոնթե-3-րդ տեղՀամայնքի ղեկավարը ջերմորեն շնորհավորեց մարզասեր սաներին, մաղթեց հաջողություններ, նորանոր հաղթանակներ և հորդորեց, որ Վարդենիս համայնքի անունը միշտ բարձր պահեն, իսկ հանդիպման ավարտին հանձնեց գեղեցիկ ...
Մանրամասն |
|
16.04.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Ոստիկանության՝ Քրեական, Պարեկային ծառայության, Համայնքային ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,շնորհավորում եմ մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ:Լինելով պետականության հիմնասյուներից մեկը՝ Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության, հանուն հասարակական կարգի պահպանման, հանուն ժողովրդի անվտանգության։Ոստիկանությունը բազմիցս է առերեսվել բարդ իրավիճակների, որոնցից միշտ դուրս է եկել պատվով, հմտորեն և ցուցաբերել մասնագիտական բարձր կարողություններ: Ոստիկանության ծառայողներն իրացրած աշխատանքներով բազմիցս հավաստել են Հայրենիքի, պետության հանդեպ տածած նվիրվածությունն ու պատրաստակամությունը:Յուրաքանչյուրիդ ներդրած ջանքերի և սրտացավության շնորհիվ ...
Մանրամասն |
|
16.04.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Գյուղատնտեսությամբ զբաղվող հարգելի΄ քաղաքացիներ, ձեզ ենք տրամադրում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված մշակաբույսերի սերմ արտադրողների և ներկրողների ցուցակը: Տեղեկացնում ենք, որ արտադրողներից սերմ ձեռք բերելուց առաջ, բացի հավաստագրի առկայությունը ճշտելուց հստակեցնել նաև, արդյո՞ք սերմերը Մերձավանի սերմերի ՊՈԱԿ-ի (ԳՀՀԿ ՊՈԱԿ)-կողմից անցել են լաբորատոր փորձաքննություն /ՊՈԱԿ կարող եք զանգահարել 060-500-677 և 095-500-677 հեռախոսահամարներով/։ Վերոնշյալ ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության եզրակացության առկայությունը պարտադիր պայման է  Սերմ արտադրողների և ներկրողների ցուցակը ներկայացված է ստորև։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |