Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 11 օգոստոսի 2005 թվականի N 1527-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-057-0009-0001 ծածկագրով 0,1 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Կութ բնակավայրի, Է.Բալասանյան 1-ին փողոց 05-057-0009-0001 կադաստրային ծածկագրով 0,1 հա հողամասին տրամադրել Կութ բնակավայրի, Է.Բալասանյան 1-ին փողոց 2/2 հասցե:
2. Վարդենիս համայնքի Կութ բնակավայրի, Է.Բալասանյան 1-ին փողոց 2/2 հասցեի 05-057-0009-0001 կադաստրային ծածկագրով 0,1 հա հողամասի գործառնական նշանակությունը <<այլ հողեր>>-ից փոփոխել բնակավայրերի <<բնակելի կառուցապատման>>:
3.Վարդենիս համայնքի Կութ բնակավայրի, Է.Բալասանյան 1-ին փողոց 2/2 հասցեի 05-057-0009-0001 կադաստրային ծածկագրով 0,1 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
4. Կատարել իրավունքի պետական գրանցում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: