Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0433-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հուլիսի 2025 թվականի N 0433-Ա

ԼՅՈՒԴՎԻԿ ՂԱԶԱՐՈՍԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ 05-005-0010-0056 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,12 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով <<Գեղարքունիք Նաիրի>> ՍՊԸ-ի կողմից 24.02.2025 թվականին տրված ավտոտեխսպասարկման կետի և շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և Լյուդվիկ Ղազարոսի Մելիքյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոց, 70/1 հասցեի 05-005-0010-0056 կադաստրային ծածկագրով հողամասում 2015 թվականին ինքնակամ կառուցված ավտոտեխսպասարկման կետ՝ 69,8 քմ (ներքին մակերես՝ 54,0 քմ), խանութ՝ 32,0 քմ (ներքին մակերես՝ 27,50 քմ), բենզալցակայան՝ 32,50 քմ (ներքին մակերես՝ 23,50 քմ)  և 2016 թվականին կառուցված պարիսպ՝ 6,60 քմ մակերեսներով շինությունները (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 06022025-05-0041 վկայական) չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ճանաչել օրինական, որպես՝ Լյուդվիկ Ղազարոսի Մելիքյանի սեփականություն:

2. Համաձայն ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման 3-րդ կետի՝ հողամասի գործառնական նշանակությունը համարվում է փոփոխված, որպես հասարակական կառուցապատման:

3. Օրինականացումը իրականացնել հետևյալ սահմանված գներով.

3.1 ավտոտեխսպասարկման կետ՝ 69,8 քմ x 20000 x 0.1028 = 143510 ՀՀ դրամ

3.2 խանութ՝ 32,0 քմ x 20000 x 0.1028 = 65800 ՀՀ դրամ

3.3 բենզալցակայան՝ 32,50 քմ x 20000 x 0.1028 = 66850 ՀՀ դրամ

3.4 պարիսպ՝ 6,60 քմ x 20000 x 0.1028 = 13570 ՀՀ դրամ

4. Ընդամենը 289730 (երկու հարյուր ութանասունինը հազար յոթ հարյուր երեսուն) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե (ինքնակամ շինության օրինականացման հաշվեհամար-900155101208):

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(303.63 Կբ)
(2.64 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 6

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner