Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ավագանու 12 սեպտեմբերի 2023 թվականի N 125-Ա որոշումը՝ որոշում եմ.
1. Վարդենիսի համայնքի սեփականություն հանդիսացող Ակունք բնակավայրի 2016,9 գծմ (սեփականության իրավունքի վկայական՝ 07072023-05-0073 տրված07/07/2023թ) գազատարը սպասարկում իրականացնելու համար անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել <<ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԲ ընկերությանը:
2.Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին` սահմանված կարգով կազմել համապատասխան փաստաթղթերը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: