Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ Վարդենիս համայնքի մասհանումների ծախսման ծրագրով նախատեսվում է իրականացնել Վարդենիս համայքի Կութ բնակավայրի խմելու ջրամբարի հիմնանորոգում, Ազատ բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Այրք բնակավայրում լուսավորության ցանցի անցկացում և համայնքի բնակավայրերի կարիքների համար ավտոաշտարակի ձեռքբերում, ուստի անհրաժեշտ է Վարդենիս համայնքի 2022-2026թթ․ հնգամյա զարգացման ծրագրում կատարել լրացումներ՝ մասնավորապես 2025 թվականին իրականացվող ծրագերի մեջ և ավելացնել հետևյալ ծրագրերը
Ծրագիր 31․ Վարդենիս համայնքի Կութ բնակավայրի խմելու ջրամբարի հիմնանորոգում
Ծրագրի տևողությունը- 1 տարի (2025թ)
Ծրագիր 32․ Վարդենիս համայնքի Ազատ բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում
Ծրագրի տևողությունը- 1 տարի (2025թ)
Ծրագիր 33․ Վարդենիս համայնքի բնակավայրերում փողոցային լուսավորության ցանցի անցկացում (Այրք, Վարդենիս, Կարճաղբյուր, Ծովակ, Մեծ Մասրիկ, Խաչաղբյուր, Գեղամասար)
Ծրագրի տևողությունը- 2 տարի (2025-2026թթ)
Ծրագիր 34․ Վարդենիս համայնքի կարիքների համար ավտոաշտարակի ձեռքբերում
Ծրագրի տևողությունը- 1 տարի (2025թ)
Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան, քվեարկության արդյունքում - կողմ,0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|