Համայնքի ղեկավարը նշեց, որ <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՓՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՄԵՆ ՌԱԶՄԻԿԻ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՎԱԶ 2121 ՄԱԿՆԻՇԻ 34FV123 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> հարցը կներկայացնի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը:
Հարցը ներկայացրեց ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը՝ նշելով, որ դիմել է Արփունք բնակավայրի բնակիչ Արմեն Ռազմիկի Զախարյանը, ով ունի ՎԱԶ 2121 մակնիշի 34FV123 պետհամարանիշի ավտոմեքենա, որի գույքահարկի գծով ունի գոյացած 37445/երեսունյոթ հազար չորս հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ: Արմեն Ռազմիկի Զախարյանը հանդիսանում է 44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմի ժամանակ ստացել է վիրավորում և ունի հաշմանդամության կարգ: Դավիթ Շահնազարյանը առաջարկեց բավարարել դիմումը և 37445/երեսունյոթ հազար չորս հարյուր քառասունհինգ/ դրամը օրենքով սահմանված կարգով զիջենք, հաշվի առնելով կարգավիճակը զիջենք ամբողջությամբ:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Համայնքի ղեկավարը հայտարարեց քվեարկություն:
Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|