Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 14
 

Զեկ. ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 14
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃԸ ԿԱՀԱՎՈՐԵԼՈՒ և ՈՐԱԿՅԱԼ ՈՒ ՊԱՏՇԱՃ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

 

Վարդենիս համայնքի ավագանու նիստերի դահլիճը կահավորելու և որակյալ ու պատշաճ հեռարձակում ապահովելու նպատակով համայնքային բյուջեի 5122 հոդվածից հատկացնել 4880000 ՀՀ դրամ՝ գնման ընթացակարգով անհրաժեշտ գույքեր և սարքավորումներ ձեռք բերելու համար։ 

1․ 9 հատ 3 մետրանոց սեղան ավագանու անդամների համար

2․ 1 հատ 1․6 մետրանոց սեղան համայնքի ղեկավարի համար

3․ 1 հատ 1․2 մետրանոց սեղան աշխատակազմի քարտուղարի համար 

4․ 40 հատ աթոռ 

5․ 1 հատ ամբիոն զեկույցները ներկայացնելու համար

6․ 37 հատ բարձրախոս   

7․ Բարձրախոսների հեռակառավարման վահանակ 

8․ Աուդիո խառնիչ 

9․ Տեսանկարահանող սարք

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner