Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



12 ապրիլի 2024 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՒԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-057-0007-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,29421 ՀԱ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍ, ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով Վալերիկ Ալյոշայի Պողոսյանի դիմումը (ծնված՝ 08.07.1982թ.), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման 0,29421 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ. 

1. Վարդենիս համայնքի Կութ բնակավայրի Է. Բալասանյան 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի 05-057-0007-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Կութ բնակավայր, Է. Բալասանյան 1-ին փողոց 4-րդ նրբանցք, 13 հասցե:

2. Սեփականատերեր՝ Իրա Գրիշայի Օհանյանին (ծնված՝ 15.04.1936թ.), Ալյոշա Գրիշայի Պողոսյանին (ծնված՝ 17.10.1958թ.), Շուշան Ալեքսանդրի Գրիգորյանին (ծնված՝ 19.03.1952թ.), Վիտալի Ալյոշայի Պողոսյանին (ծնված՝ 21.04.1981թ.), Վալերիկ Ալյոշայի Պողոսյանին (ծնված՝ 08.07.1982թ.) և Վլադիկ Ալյոշայի Պողոսյանին (ծնված՝ 28.10.1985թ.) պատկանող Վարդենիս համայնքի Կութ բնակավայր, Է. Բալասանյան 1-ին փողոց 4-րդ նրբանցք, 13 հասցեում՝ 1970 թվականին կառուցված բնակելի տուն՝ 96,60 քմ, հարթակ՝ 20,50 քմ, անասնաշենք՝ 39,00 քմ և 29,70 քմ, խորդանոց՝ 18,00 քմ ճանաչել նրանց սեփականություն:

3. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող բնակավայրի բնակելի կառուցապատման 0,29421 հա հողամասը (կադաստրային ծածկագիր 05-057-0007-0004) համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի՝ ճանաչվել է նրանց սեփականություն:

4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աբգար Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner