2022 թվականի N 93 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 06 ՄԱՅԻՍԻ 2022Թ.-Ի ՙՙՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N 35-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 -րդ հոդվածի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1․ Վարդենիս համայնքի ավագանու 2022թ․ մայիսի 6-ի <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 35-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ>> ՀՈԱԿ հաստիքացուցակում, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մշակույթի պալատ>> ՀՈԱԿ հաստիքացուցակում, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ հաստիքացուցակում, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 ՄԵԴ>> ՀՈԱԿ հաստիքացուցակում, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 ՄԵԴ>> ՀՈԱԿ հաստիքացուցակում և <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ հաստիքացուցակում՝ համաձայն հավելված 2-ի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
| | Կից փաստաթղթեր՝ |
|
(106.06 Կբ)
|
|
| Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը տալով պարզաբանում ՀՈԱԿ-ների հաստիքացուցակներում փոփոխություն կատարելու անհրաժեշտության մասին։ Համայնքի ղեկավարը ներկայացրեց <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ հաստիքացուցակը առաջարկելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով գլխավոր հաշվապահի աշխատավարձը բարձրացնել 25 000 ՀՀ դրամով։ Համայնքն ունի 2 ջրցան մեքենա, որոնք շահագործում է մեկ վարորդ, ուստի վարորդի աշխատավարձը բարձրացնել 20 000 ՀՀ դրամով և մինի ամբարձիչի վարորդի աշխատավարձը ևս բարձրացնել 20 000 ՀՀ դրամով։ <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ հաստիքացուցակում կատարվել են փոփոխություններ հաստիքների անվանումներում, հաստիքների ավելացում կամ պակասեցում, ինչպես նաև ընդհանուր գումարի փոփոխություն տեղի չի ունեցել, պարզապես համապատասխանեցվում է օրինակելի հաստիքացուցակներին։ <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 ՄԵԴ>> ՀՈԱԿ-ի և <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 ՄԵԴ>> ՀՈԱԿ-ի հաստիքացուցակներում դպրոցներ հաճախող երեխաների թվաքանակի ավելացման հետ կապված ավելացնել ժամեր և գումար։ <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ>> ՀՈԱԿ հաստիքացուցակում անհարժեշտությունից ելնելով ավելացնել բեմական հագուստներ ձևավորող և հարդարող 0,5 միավոր։ <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մշակույթի պալատ>> ՀՈԱԿ հաստիքացուցակում ավելացնել 0,5 միավոր տնտեսվարի և 0,5 միավոր ձայնային օպերտորի հաստիքներ, քանի որ բնակավայրը խոշորներից է և հաճախ են կազմակերպվում միջոցառումներ։ Քննարկման արդյունքում 14 կողմ, 0 դեմ, 10 ձեռնպահ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված։
|
|
|
| | |