Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 19
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 7 սեպտեմբերի 2023 թվականի N 1517-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին`

1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Լուսակունք բնակավայրի 2-րդ փողոց 8/6 հասցեի (ծածկագիր 05-043-0001-0003, սեփականության իրավունքի վկայական N 16012025-05-0047) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 2,0 հա հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:

1․1 Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 50%-ի չափով՝ 1քմ-ի համար 108.9 (մեկ հարյուր ութ ամբողջ ինըՀՀ դրամ (18-րդ գոտի):

2.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Լուսակունք բնակավայրի 05-043-0001-0006 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N 09092020-05-0027) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 2,75077հա հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:

2․1 Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 50%-ի չափով՝ 1քմ-ի համար 108.9 (մեկ հարյուր ութ ամբողջ ինըՀՀ դրամ (18-րդ գոտի):

3.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Գեղամասար բնակավայրի Կենտրոնական խճուղի 78 հասցեի (ծածկագիր 05-023-0001-0040, սեփականության իրավունքի վկայական N 03122024-05-0022) բնակավայրի նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 0,10844հա հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:

3․1 Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 141,9 (մեկ հարյուր քառասունինը ամբողջ  ինը) ՀՀ դրամ (19-րդ գոտի):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(734.32 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկվարը՝ նշելով, որ բյուջեով նախատեսված համապատասխան հոդվածի մուտքային մասն ապահովելու համար՝

Առաջին կետով՝  Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Լուսակունք բնակավայրի 2-րդ փողոց 8/6 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 2,0 հա հողամասը օտարելու աճուրդ-վաճառքի միջոցով՝մեկնարկային գինը սահմանելով կադաստրային արժեքի 50%-ի չափով՝ 1քմ-ի համար 108.9 ՀՀ դրամ (18-րդ գոտի):

 

Երկրորդ կետով՝ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Լուսակունք բնակավայրի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 2,75077 հա հողամասը օտարելու աճուրդ-վաճառքի միջոցով՝մեկնարկային գինը սահմանելով կադաստրային արժեքի 50%-ի չափով՝ 1քմ-ի համար 108.9 ՀՀ դրամ (18-րդ գոտի):

Երրորդ կետով՝ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Գեղամասար բնակավայրի Կենտրոնական խճուղի 78 հասցեի բնակավայրի նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 0,10844 հա հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով՝ մեկնարկային գինը սահմանելով կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 141,9 ՀՀ դրամ (19-րդ գոտի):

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner