Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի N11-Ն հրամանի դրույթներով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1․Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգը`համաձայն հավելվածի /կցվում է/:
2.Ուժը կորցրած ճանաչել Վարդենիս համայնքի ղեկավարի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 183-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: