Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշման կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1 հունիսի 2006 թվականի N 1051-Ն, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները`որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 05-080-0089-0003 ծածկագրով բնակավայրերի 0,18217 հա այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 05-080-0089-0003 ծածկագրով բնակավայրերի 0,18217 հա <<այլ հողատեսք>>-ի գործառնական նշանակությունը փոփոխել <<բնակելի կառուցապատման>>:
3. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի Խճուղու փողոց, 2-րդ փակուղու 05-080-0089-0003 ծածկագրով բնակավայրերի 0,18217 հա բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել Խճուղու փողոց, 2-րդ փակուղի 1 հասցե:
4. Կատարել իրավունքի պետական գրանցում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: