Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



02 հուլիսի 2025 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ Է. ՊՈՂՈՍՅԱՆ ՓՈՂՈՑ 23 ՀԱՍՑԵԻ 05-005-0045-0005 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0.15279 ՀԱ ՀՈՂԱՄԱՍ, ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 05-005-0422-0035 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,25118 ՀԱ ՎԱՐԵԼԱՀՈՂ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 27.10.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով Վարուժան Ռուբենի Թարխանյանի դիմումը (ծնված 28.11.1959թ), 16.06.2025 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը` ժառանգական գործ՝ 216/2025 և 217/2025, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,15279 հա հողամասը և գյուղատնտեսական նշանակության 0,25118 հա վարելահողը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չեն առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ.

1. Ռուբիկ Զաքարի և Սիրանուշ Մամիկոնի Թարխանյանների ժառանգորդ՝ Վարուժան Ռուբենի Թարխանյանին (ծնված 28.11.1959թ) պատկանող Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի  Է. Պողոսյան փողոց, 23 հասցեի 05-005-0045-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,15279 հա հողամասում 1970 թվականին կառուցված բնակելի տուն՝ 58,50 քմ, հացատուն՝ 15,40 քմ, խորդանոց՝ 9,30 քմ, պարիսպ՝ 3,80 քմ, 1980 թվականին կառուցված խոհանոց՝ 10,80 քմ, 1995 թվականին կառուցված ծածկ՝ 26,90 քմ, 1996 թվականին կառուցված անասնաշենք՝ 106,80 քմ և 1999 թվականին կառուցված ծածկ՝ 6,80 քմ ճանաչել օրինական, որպես նրա սեփականություն:

2.  Ռուբիկ Զաքարի և Սիրանուշ Մամիկոնի Թարխանյանների ժառանգորդ՝ Վարուժան Ռուբենի Թարխանյանի կողմից փաստացի օգտագործվող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,15279 հա հողամասը և գյուղատնտեսական նշանակության 0,25118 հա վարելահողը ընդամենը՝ 0,40397 հա, համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի գտնվում է ընդհանուր հատկացված՝ 0,40 հա հողամասի 20%-ի սահմաններում և ճանաչվում է Ռուբիկ Զաքարի և Սիրանուշ Մամիկոնի Թարխանյանների ժառանգորդ՝ Վարուժան Ռուբենի Թարխանյանի սեփականություն:

3․  Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Արտյոմ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner