Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0312-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2025 թվականի N 0312-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,9 ՀԱ ՀՈՂԱՏԵՍՔԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ <<Հարկային օրենսգրքի>> 229-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով <<ԳՊՄ ԳՈԼԴ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արայիկ Հակոբյանի 18 հունիսի 2024 թվականի դիմումը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 15/04/2025 թվականի N 02//3235-2025 գրությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 10.04.2025 թվականի 1 եզրակացությունը և Վարդենիս համայնքի ավագանու 29.04. 2025 թվականի N 64-Ա որոշումը՝ որոշում եմ.

1. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական սահմաններում ընդգրկված Սոթք բնակավայրի 05-080-0254-0022 կադաստրային ծածկագրով Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի վկայական՝ N 07012025-05-0019/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, ընդերքի օգտագործման 0․90 հա հողամասը սահմանված կարգով կառուցապատման իրավունքով տրամադրել <<ԳՊՄ ԳՈԼԴ>> ՍՊԸ-ին։

2. Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել 17 տարի ժամկետով՝ մինչև 2042 թվականի հոկտեմբերի 18-ը՝ համաձայն 02 փետրվարի 2023 թվականին տրված 2012 թվականի հոկտեմբերի 20-ի լեռնահատկացման N ԼՎ -189 ակտի փոփոխության:

3.Վարձավճարի գին սահմանել տարեկան 226000 (երկու հարյուր քսանվեց հազար) ՀՀ դրամ:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 8

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner