Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով 21 հուլիսի 2005 թվականի N 1261-Ն որոշումը`որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Լուսակունք բնակավայրի 05-043-0203-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1.49632 հա այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Կատարել իրավունքի պետական գրանցում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: