|
Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը և առաջարկեց.
1.Սեպտմբերյան պատերազմի հետևանքով զոհված զինծառայող Վիլգեն Ավագյանի այրի, Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրի բնակչուհի Լիանա Աշոտի Հովհաննիսյանին Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից /հոդված 4729/ տան տանիքը հիմնովին վերակառուցելու համար տրամադրել փոխհատուցում՝ շինանյութի տեսքով ութ հարյուր վաթսունվեց հազար ՀՀ դրամ,
2. Սեպտմբերյան պատերազմի հետևանքով զոհված զինծառայող Արմեն Ասլանյանի այրի, Վարդենիս համայնքի Արփունք բնակավայրի բնակչուհի Աննա Մանվելի Սիմոնյանին Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից /հոդված 4729/ տան պատուհանները եվրոպատուհաններով փոխելու համար տրամադրել փոխհատուցում՝ շինանյութի տեսքով չորս հարյուր վեց հազար ՀՀ դրամ:
Հարցի վերաբերյալ առարկոււթյուններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|