Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 -րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Վարդենիս համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 24-ի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /ՀՈԱԿ-ներ/ և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 6-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման հավելվածի
ա)«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ բաժնում ավելացնել «զոդող»-ի, «Սուրբ Վարդան տարածքի բարեկարգող հսկիչ»-ի հաստիքներ և «Վարորդ աղբատարի», «բանվոր աղբահեռացնող» հաստիքների դրույքաչափերում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:
բ) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 ՄԵԴ» ՀՈԱԿ բաժնում «պահակ»-ի «1» հաստիքային միավորը փոխարինել «0․5», «0․5» հաստիքային միավորներով՝ համաձայն հավելվածի
գ)«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տորֆավան բնակավայրի «Հրաշք պարտեզ» մանկապարտեզ» ՀՈԱԿ բաժնում «պահակ»-ի հաստիքային միավորը փոխել՝ համաձայն հավելվածի:
դ)«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Բանավան» մանկապարտեզ» ՀՈԱԿ բաժնում ավելացնել «փականագործ»-ի հաստիքային միավորը և «դասիարակ»-ի, «դաստիարակի օգնական»-ի, «հավաքարար»-ի, «դռնապահ»-ի հաստիքային միավորների մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |