Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 ապրիլի 2024 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 05-005-0185-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈԻ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշմաբ սահմանված կարգով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, հիմք ընդունելով <<ՔՐԵԱԳԵՏ>> ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ ՓՈՐՁԱԳԵՏԻ 17.04.2024 ԹՎԱԿԱՆԻ N-Ք-021-02-24 եզրակացությունը, 10.04.2024 թվականի <<ԹԻՎ 28 ՇՄՇ>> ԲԲԸ-ի եզրակացությունը և Արտյոմ Արթուրի Անտոնյանի դիմումը`որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի 05-005-0185-0001 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Երևանյան փողոց 41/1 հասցե:

2. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի 41/1 հասցեի 05-005-0185-0001 ծածկագրով 0,0086 հա հողամասում Արտյոմ Արթուրի Անտոնյանի կողմից 1993 թվականին ինքնակամ կառուցված բենզալցակայան՝ 16,2քմ  (ներքին մակերես՝ 14,2քմ), 2015 թվականին ինքնակամ կառուցված խանութ՝ 15,43քմ (ներքին մակերես՝ 8,0քմ), 2018 թվականին ինքնակամ կառուցված ծածկ՝ 59,5 քմ (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023DT3VRW) և 0,0086 հա հողամասը ճանաչել օրինական, որպես Վարդենիս համայնքի սեփականություն:

3. ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման 3-րդ կետի՝ հողամասերի գործառական նշանակությունը համարվում է փոփոխված, որպես հասարակական կառուցապատման:

4. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացնել ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով: 

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աբգար Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner