Այսօր: Երեքշաբթի, 3 Հունիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 79
 

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 79
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՓՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՋՐԱԳԾԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթներով, 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները և Վարդենիսի համայնքապետարանի <<Կամրջակ>> ՍԲՀԿ-ին ուղղված 26․04․2024 թվականի գրությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․

1․Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Վարդենիս համայնքի բյուջեի 1․6․1  բյուջետային դասակարգման 4657 հոդվածից Արփունք բնակավայրի խմելու ջրի ջրագծի արտաքին և ներքին ցանցի վերանորոգման ծրագրի ընդհանուր գումարից, որպես համայնքի ներդրում հատկացնել վերանորոգման ծախսերի մինչև երեսուն տոկոսը։ 

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(596.97 Կբ)
(12.75 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ մեր կողմից կազմակերպության է ներկայացվել Արփունք բնակավայրի խմելու ջրի ջրագծի արտաքին և ներքին ցանցի վերանորոգման շինաշխատանքների կատարման անհրաժեշտությունը և կազմակերպությունը համաձայնվել է կատարել շինարարական աշխատանքները։

 Առաջարկում եմ թույլատրել համայնքի ղեկավարին՝ Վարդենիս համայնքի բյուջեի 1․6․1  բյուջետային դասակարգման 4657 հոդվածից Արփունք բնակավայրի խմելու ջրի ջրագծի արտաքին և ներքին ցանցի վերանորոգման ծրագրի ընդհանուր գումարից, որպես համայնքի ներդրում հատկացնել վերանորոգման ծախսերի մինչև երեսուն տոկոսը:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner