Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 135
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 135
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ՀԻՄՆԱՐԿ-ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿՉՈՒՀԻ ՆՎԱՐԴ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՀՆՋՎՈՂ ԹԵՔԱՀԱՐԹԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ 2․0ՔՄ․ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով և ելնելով անհրաժեշտությունից՝ համայնքի ավագանին որոշում է.

1․ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում գործող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին օրենքով պահանջվող և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներից թեքահարթակ կառուցելու համար ըստ անհրաժեշտության հատկացնել 2․0 քմ․ հողատարածք, իսկ Վարդենիս քաղաքի բնակչուհի Նվարդ Ավետիսյանին Վարդենիս քաղաքի Վ Համբարձումյան փողոցի թիվ 3 շենքի ընդհանուր օգտագործման հողատարածքից՝ 20քմ տարածք անհրաժեշտ թեքահարթակը կառուցելու համար:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.27 Մբ)
(23.11 Մբ)
(18.46 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը և առաջարկեց՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում գործող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին օրենքով պահանջվող և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներից թեքահարթակ կառուցելու համար ըստ անհրաժեշտության հատկացնել 2․0 քմ․ հողատարածք, իսկ Վարդենիս քաղաքի բնակչուհի Նվարդ Ավետիսյանին Վարդենիս քաղաքի Վ Համբարձումյան փողոցի թիվ 3 շենքի ընդհանուր օգտագործման հողատարածքից՝ 20քմ տարածք անհրաժեշտ թեքահարթակը կառուցելու համար:

Ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը առաջարկեց գլխագրում ևս կատարել փոփոխություն և ավելացնել վերոնշյալը, ինչպես նաև նշել համապատասխան դիմումի դեպքում, որպեսզի մարդիկ դիմեն և հետո ավելացվի:

Այլ առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner