Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը և առաջարկեց
Վարդենիս համայնքի ավագանու 29 ապրիլի 2025 թվականի «Վարդենիս համայնքի վարչական սահմաններում ընդգրկված Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատեսքը կառուցապատման իրավունքով տրամադրելու թույլատվություն տալու և տարեկան վարձավճարի դրույքաչափ սահմանելու մասին» N 64-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
1) որոշման 2-րդ կետի` «Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել 17 տարի ժամկետով՝ մինչև 2042 թվականի հոկտեմբերի 18-ը՝ համաձայն 02 փետրվարի 2023 թվականին տրված 2012 թվականի հոկտեմբերի 20-ի լեռնահատկացման N ԼՎ -189 ակտի փոփոխության» բառակապակցությունը փոխարինել «Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել 10 տարի ժամկետով՝ մինչև 2035 թվականի հունիսի 11-ը՝ համաձայն 11 հունիսի 2010 թվականին կնքված հողամասի վարձակալության պայմանագրի» բառակապակցությամբ։
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|