Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշմաբ սահմանված կարգով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ 20.06.2025 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ N-189 եզրակացությունը, 10.06.2025 թվականի <<ԹԻՎ 28 ՇՄՇ>> ԲԲԸ-ի եզրակացությունը և Ղազար Պարգևի Խչեյանի դիմումը`որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Վ. Սարգսյան փողոցի 05-005-0145-0007 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Վ. Սարգսյան փողոց 12/2 հասցե:
2. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Վ. Սարգսյան փողոց 12/2 հասցեի 05-005-0145-0007 ծածկագրով 0,013 հա հողամասում Ղազար Պարգևի Խչեյանի կողմից 2020 թվականին ինքնակամ կառուցված բենզալցակայան՝ 16,2քմ (ներքին մակերես՝ 14,6 քմ), սան հանգույց՝ 15,43քմ (ներքին մակերես՝ 11,10 քմ), ծածկ՝ 85,80 քմ և հարթակ՝ 7,70 քմ (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023WCAVDT) և 0,013 հա հողամասը ճանաչել օրինական, որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
3. ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման 3-րդ կետի՝ հողամասերի գործառական նշանակությունը համարվում է փոփոխված, որպես հասարակական կառուցապատման:
4. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացնել ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: